Սանկտ Պետերբուրգում ներկապատել են Իոսիֆ Բրոդսկու պատկերով գրաֆիտին՝ տեղեկացնում է «Ֆոնտանկա»-ն:
Դիմանկարը հայտնվել էր մայիսի 24-ին Բրոդսկու 80-ամյակի առթիվ Մուրուզի տան դիմաց, որտեղ ապրել է բանաստեղծը, և որտեղ գտնվում է նրա թանգարանը: Պատկերն արվել է Սանկտ Պետերբուրգի գործարար Օլեգ Լուկյանովի կողմից խթանվող քաղաքային որմնանկարչության տեխնոլոգիայով:
Գրաֆիտին ներկապատել հանձնարարել է հ․ 189 դպրոցի տնտեսվարը, քանի որ այն արված է դպրոցի տարածքում։ «Դուք գիտե՞ք, որ չի կարելի դպրոցում գրաֆիտի անել, ոչ ինչ-որ բան կախել է կարելի, ոչ նկարել, ոչ էլ գրել»,- ասել է դպրոցի տնտեսվարը լրագրողին։