Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Կգոյատևեն այն մասնավոր բուհերը, որոնք մրցունակ են․ կրթության փորձագետը մտահոգ է

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերի քանակը: Ըստ այդմ՝ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով հատկացվել է ընդհանուր 21․200 տեղ։ Անվճար տեղերի քանակը 2.926 է։

Երևանի պետական համալսարանին, ըստ որոշման, անվճար տեղերից հատկացվել է 375-ը։ Ազգային պոլիտեխնիկական համալսարանին հատկացվել է 359 տեղ։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի կունենա 82 տեղ, որից ամենաշատը՝ 12-ը, կտրվեն ճարտարապետության ֆակուլտետին։ Ամենաքիչ տեղերն այստեղ հատկացվել են զբոսաշրջության ֆակուլտետի նույնանուն բաժնին՝ 2 տեղ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անվճար տեղերը 63-ն են, այդ թվում՝ ամենաշատը տնտեսագիտության՝ 13, ամենաքիչը՝ զբոսաշրջության ու սերվիսի ֆակուլտետներում։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կունենա 85 տեղ: Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ 62։

Նշենք, որ մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար։

Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրա ընդունելության տեղերը 151-ն են, միջպետական համաձայնագրերով` 24-ը։ Դոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։

Բուհերի ընդունելության միասնական քննություններն այս տարի անցկացվելու են մեկ փուլով։ Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը համոզված է՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մեկ քննությունով ընդունվելու դեպքում կրթության որակը միանշանակ տուժելու է։ «Մեկ քննությամբ ընտրությունը չի լինելու օբյեկտիվ։

Այնքան էլ վստահ չեմ, որ դիմորդների քանակն ավելի շատ է լինելու, ուղղակի մտահոգ եմ մեր ապագա մասնագետների որակի հետ կապված։ Առանց այդ էլ բուհական համակարգում հիմա այնպիսի շղարշոտ վիճակ է։ Բուհերի ինքնավարությունը բարձրացնելու հետ մեկտեղ միջամտությունները բուհական ներքին կյանքին շատացել են։ Էլ չեմ ասում, որ բուհերում դասախոսների նկատմամբ ուսանողների պահանջները շատ ավելի առաջ են անցել, ուսանողներն ավելի հետաքրքիր դասախոսությունների ակնկալիքով են գալիս, որոնք միշտ չէ, որ բավարարվում են։ Շատ մտահոգ եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը։

Կրթության փորձագետի խոսքերով՝ սա լավագույն առիթն էր ընդունելության քննությունների ղեկը հանձնելու բուհերին։ «Թող բուհն ինքը որոշի իր ապագա ուսանողին։ Յուրաքանչյուր բուհ ինքը դնի այն չափորոշիչները, որով ինքն ընտրում է ուսանողին։ Սա միասնական քննություններից ոչ այնքան հրաժարվել է նշանակում, որքան բուհին տալ իր ապագա ուսանողներին ընտրելու ազատականություն։ Մենք պետք է դրան գնայինք։ Չգիտեմ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- մտահոգություն հայտնեց Անահիտ Բախշյանը։

Հանրապետությունում գործող մասնավոր բուհերի մասով ևս մտահոգվելու առիթ կա։ Ըստ Բախշյանի՝ անխուսափելի կլինի մասնավոր բուհերի փակումը, թվի կրճատումը, ոլորտում կմնան միայն ամենամրցունակները։ «Դա անխուսափելի գործընթաց է լինելու։ Այս պայմաններում դա ավելի ակնհայտ է դառնում։ Ի վերջո, մասնավոր բուհերի վերահսկողությունը, նրանց լիցենզիայի համապատասխանությունն իրականությանը, ո՛չ նորմալ մոնիթորինգ է արվում, ո՛չ հետևում են, ո՛չ ստուգում են։ Հետևաբար՝ շատ բուհեր ուղղակի մի տեղ են, որտեղ ուսանողը վճարում է ու դիպլոմ առնում։ Ես կարծում եմ, որ մասնավոր բուհերը հաստատ կզտվեն։ Կմնան միայն նրանք, ովքեր մրցունակ են, ովքեր իսկապես քիչ թե շատ կրթություն են տալիս, ժամանակին ու տնտեսությանն համահունչ մասնագետներ են տալիս»,- տեսակետ հայտնեց Անահիտ Բախշյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում