Լուրեր
Հայաստանում ստեղծվել է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման բացառիկ բուսական միջոցը․ Իմունաբան Տիգրան Դավթյան

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7 հազար 113-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 87,-ի: Այս մասին հաղորդել է Առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից առողջացածների թիվն ավելացել է 81-ով և հասել 3 հազար 145-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 51 հազար 594 է:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իմունաբան Տիգրան Դավթյանի հետ: Իմունաբանի հավաստմամբ՝ Հայաստանում ստեղծված բացառիկ բուսական միջոցը, որն ունի բազմաթիրախային ազդեցության առանձնահատկություն, կարող է օգտագործվել նաև կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նպատակով:

«Հելթ թոնը (Health tone) սննդային հավելում է, այն յուղային լուծույթ է, որը ազդող հինգ դեղաբույսերի եթերայուղերի խառնուրդ է, որին ավելացված է վեցերորդ յուղը՝ ձիթենու յուղը: Մեր այս պատրաստուկը բալանսավորված է օրգանիզում ունենալու որոշակի ակտիվություններ՝ հակաօքսիդանտային, հակաբորբոքային և հակավիրուսային: «Հելթ թոն»-ը նախատեսված է լայն կիրառման համար»,- նշեց Տիգրան Դավթյանը՝ հավելելով, որ այն կարելի է կիրառել նաև առանց բժշկի նշանակման:

Իմունաբանը նաև ընդգծեց, որ Հայաստանն այսօր ունի մեծ հնարավորություն աշխարհին ցույց տալու նոր մոտեցում, թե ինչպես կարելի է պայքարել վիրուսների դեմ և ինչպես կարելի է կառավարել վիրուսային ինֆեկցիաները:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *