Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արածը չի խրախուսվում, բայց մարդուն պետք է ուղղվելու հնարավորություն տալ. փոխվել է «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալի պատժի կրման ռեժիմը

«Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն աջակցող «Ազատություն Արսեն Արծրունուն» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջինիս պատժի կրման ռեժիմը փոխվել է. «Հարգելի ընկերներ, ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր Արսենի պատժի կրման ռեժիմը փոխվեց: Այսուհետ Արսենը պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, այսինքն՝ օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ազատության մեջ։ Սա մի կարևոր նվաճում էր Արսենի դատի համար, որի առիթով շնորհավորում ենք Արսենին, նրա հարազատներին ու բոլորիս»։

Նրա փաստաբան Նարեկ Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին դարձավ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ցմահ դատապարտյալը, ով պատիժը կրելու է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում։

«Դրո» կառույցը, հիշեցնենք, երկու խոշոր գործողություն է իրականացրել՝ «Քերոբ» և «Թոփ-1» անուններով։ «Քերոբ» գործողության հետևանքով 1993-ի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը «Դրո» կառույցի անդամները սպանել են ՀՀ քաղաքացիներ Աշոտ Ներսիսյանին ու նրա կնոջը՝ Նունե Մարուքյանին, իսկ 1994-ի մայիսի 2-ին «Թոփ-1» գործողության արդյունքում սպանվել է դաշնակցական Գագիկ Սահակյանը։

«Դրոյի գործով» անցնող հիմնական մեղադրյալներ Արսեն Արծրունին և Արմենակ Մնջոյանը դատապարտվել են ցմահ: Արծրունին պատիժը կրում է մինչև օրս, իսկ Արմենակ Մնջոյանը մահացել է 2019-ի հունվարի 6-ին:

ՀԱԿ վարչության անդամ, նախկին դաշնակցական Վարդան Մալխասյանը որքան էլ դատապարտում է «Դրո» ահաբեկչական կառույցի գործողությունները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարդուն պետք է ուղղվելու հնարավորություն տալ. «Դա մարդկային, հումանիստական մոտեցում է։ Մարդը ծանր հանցանքներ կարող է կատարել, բայց հետո իր արած մեղքը զգա։ Քոչարյանի հանդեպ լցված ենք ատելությամբ, որովհետև կորցրել է մեղքի զգացողությունը, խիղճը, ուստի չկա նաև զղջում։ Հետո ես ճանաչում եմ Արսեն Արծրունուն. եթե մեղքը քավել է՝ մարդուն անիմաստ տանջանքների մեջ պահելը սխալ է»։

Մալխասյանն ընդգծեց՝ եթե Արսեն Արծրունին մեղքը չի քավել, բաց թողնելը սխալ է, բայց հավանաբար երբ նման որոշում է կայացվել,  հակառակն է ապացուցվել. «Մարդուն պետք է ապրելու հնարավորություն տալ։ Կարծում եմ՝ սա կարող է լավ նախադեպ ստեղծել, որ մյուս ազատազրկվածների համար էլ օրինակ լինի՝ ճիշտ ճանապարհի վրա կանգնել։ Մարդուն այդ շանսը պետք է տրվի, բոլոր ելքի ճանապարհները չպետք է փակվեն։ Շուշիի օպերացիայի ժամանակ նույնիսկ թուրքին միջանցք տվեցինք, որ փախնելու հնարավորություն ունենան, իսկ եթե այդ միջանցքը չես տալիս, որ դուրս գա, ավելի դաժան ու անողոք է դառնում։ Մենք այդ շանսը պետք է տանք, ինքն էլ պետք է ապացուցի, որ արժանացել է դրան։ Երբ «Վարդաշեն» ՔԿՀ-ում էի, մի երկու անգամ հեռախոսով խոսել եմ իր հետ՝ գրքեր էր կարդում, ուզում էր կանգնել ճիշտ ճանապարհին ու այդ մեղքերի տակից դուրս գալ»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ինքը միշտ կողմ է եղել մարդասիրական ակցիաներին. «Դա ենթադրում է ոչ միայն աջակցություն, կարեկցություն ազնիվ, բարեխիղճ, օրինապահ մարդու նկատմամբ, այլ նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ թվարկածս բարեմասնությունների մեջ չեն մտնում։ Այսինքն՝ նրանք, ովքեր որ սխալվել են, իրենց ճիշտ չեն պահել, ովքեր որ հակահասարակական գործունեություն են ծավալել, հակահասարակական երևույթ են»։

Արշակյանն ընդգծեց. «Իհարկե պետք  է մարդասիրություն կիրառվի նաև այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ մերժվել են հասարակության կողմից։ Մարդասիրությունը ենթադրում է նաև,  որ չի խրախուսվում հակահասարակական երևույթը։ Դա պետք է լինի երկկողմանի, այսինքն՝ ում նկատմամբ այն կիրառվում է, պետք է փոխադարձաբար մարդասիրական վերաբերմունք դրսևորի հասարակության նկատմամբ, հարգանքով վերադառնա հասարակություն։ Դա երկուստեք է, պետք է պահպանել։ Մարդասիրություն նաև հասարակությունից դուրս մարդկանց նկատմամբ՝ պայմանով, որ չի խրախուսվում իրենց արածը։ Իրենք պետք է դարձի գան՝ անառակ որդու վերադարձը։ Մենք չենք կարող խրախուսել հանցագործություն ու ատելություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում