Կորոնավիրուսով վարակակիրների թվի մեծացումը ես պայմանավորում եմ թեստեր շատ անելով. Այսինքն որքան շատ մարդ է թեստավորվում, այնքան բացահայտումները շատ կլինեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյան:
«Իհարկե, պետք է նշենք նաև թերացումները, որովհետև ես շատ ահազանգեր եմ ստացել, որ որոշ աշխատավայրերից, որ անգամ ծանր վիճակում գտնվող, անգամ հիվանդանոցում գտնվող աշխատակցի պարագայում , մնացածը չեն ինքնամեկուսացվել: Որովհետև չի եղել հրահանգ՝ աշխատանքի չգալու, այլ ճիշտ հակառակը: Այսինքն նորմերը ժամանակին և ճիշտ չեն պահպանվել և նույնիսկ մեր տեղորոշման օրենքի ընդունումից հետո էլ կոնտակտավորների հետևից եկող չի եղել»,-ասաց նա: