Լուրեր
Սարսափելին դեռ առջևում է, մահացածների ամենամեծ թիվը չէ սա․ Վահե Տեր-Մինասյան
  • 18:20
  • 2020-05-25
  • Դիտումներ՝ *

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7 հազար 113-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 87,- հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից առողջացածների թիվն ավելացել է 81-ով և հասել 3 հազար 145-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 51 հազար 594 է: Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ բուժառուները եղել են 58, 61, 67, 69, 85, 86 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:  Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի հետ:

  • Դիտումներ՝ *