Լուրեր
Այդ դիմադրությունը աստիճանաբար ջարդուփշուր է արվում․ Տիգրան Ուլիխանյան

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ կա առնվազն կասկած իշխանությունների այն թևի վերաբերյալ, որին մենք ավանդաբար ասում ենք ուժային կառույցներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով Կապանում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիային:

«Այն առումով, որ կանխավարկածն այնպիսին չէ, որ եթե կա քրեական գործ, հետաքննություն է գնում, ուրեմն դրանից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները պետք է իրականացվեն: Այդ առումով, այո, մեր համաքաղաքացիները բողոքի տարբեր ակցիաներ կարող են իրականացնել: Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ ակցիաները դադարեցվել են: Նաև վստահ եմ, որ ակցիաների պատճառ էր ինֆորմացիայի բացակայությունը և երբ ինֆորմացիան անհրաժեշտ ծավալով տրամադրվեց, մարդիկ հասկացան, թե ինչ հանցագործությունների մասին է խոսքը, ում մասին է խոսքը, ակցիաները ուղղակի դադարեցին և վստահ եմ, որ դրանք շարունակություն չեն ունենա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե կրիմինալի և կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու , «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Այդ հայտարարությունը պետք է հասկանալ բառի ուղիղ իմաստով»:

  • Դիտումներ՝ *