Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին ոստիկանները նկատել են կեսգիշերից հետո սրճարանում, չնայած որ երկրի բոլոր սննդի հաստատությունները 23: 00-ից հետո պետք է փակ լինեն: Պետության ղեկավարը ներողություն է խնդրել սոցիալական ցանցերով՝ հավելելով, որ սահմանափակումներ մտցնելուց հետո առաջին անգամ նա որոշել էր երկու ընկերների և կնոջ հետ այցելել սրճարան: Նա շեշտել է, որ ինքը կփոխհատուցի սրճարանի սեփականատիրոջ վնասները: Մեկնաբանություններում շատ օգտատերեր աջակցել են նախագահին, իսկ հրապարակումը ստացել է ավելի քան 7 հազար «հավանում»: