Tom’s Guide պորտալը հրապարակել է Apple ընկերության iPhone-ի նոր մոդելների գները:
Ենթադրվում է, որ նոր գաջեթները կթողարկվեն չորս տարբերակով՝ iPhone 12-ը՝ 5.4 դյույմ էկրանի անկյունագծով, iPhone 12 Max-ը՝ 6.1, iPhone 12 Pro-ն՝ 6.1 և iPhone 12 Pro Max-ը՝ 6.7:
Դրանք հագեցած կլինեն OLED էկրաններով, ինչպես նաև կաշխատեն 5G ցանցերում:
Ըստ պորտալի, iPhone 12-ը կարժենա 649-749 դոլար, iPhone 12-ը՝ 749-849 դոլար, Pro Max-ը՝ մինչև 1400 հազար:
Միևնույն ժամանակ, սմարթֆոնի ներկայացման ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: