Տեղի է ունեցել հանցագործություն, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել, որից հետո սկսվել է բողոքի ակցիա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով նախօրեին Կապանում տեղի ունեցած իրադարձություններին: «Բոլոր մեղավորները պատժվելու են»,-ասաց նա:
Անդրադառնալով ցուցարարների պահանջին, պատգամավորն ասաց. «Մարդիկ պահանջում էին բաց թողնել հանցագործներին կամ քննությունըն իրականացնել մի վայրում, որի իրավասությունը չունեն: Քրգործը Քննչական կոմիտեում է և այնտեղ պետք է քննվի: Նաև որոշ մարդիկ որոշեցին քաղաքականացնել, քաղաքական դիվիդենտներ շահել: Սա նմանվում է այն միտմանը, որ քրեական գործ է հարուցվում, իսկ դատարանում ասում են՝ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում: Սա նույն տրամաբանության մեջ էր»: