Հունաստանում, երկուշաբթի օրվանից վերականգնվել է մայրցամաքի և բոլոր կղզիների միջև լաստանավային ծառայությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն:
Լաստանավերի երթեւեկությունը սահմանափակել էին մարտի վերջերին: Այժմ ուղեւորներին ջերմաչափում են կատարում եւ պարտադրում սոցիալական հեռավորություն պահպանել:
Երկուշաբթի օրվանից լաստանավերն ուղղություն են վերցրել դեպի Լեզբոս, Ռոդոս եւ Կորֆու կղզիներ: Անցած շաբաթ վերացվեց Կրետե կղզու սահմանափակումները:
Սահմանափակումների վերացումը, սակայն, չի վերաբերում Հունաստանի եւ Իտալիայի միջեւ փոխադրումներ կատարող լաստանավերին: Սպասվում է, որ նրանք իրենց աշխատանքը կվեսկսեն հունիսի 1-ից, եթե մոտ ժամանակներում կորոնավիրուսային վարակի եւ մահվան դեպքերը Իտալիայում շարունակեն պակասել:
Հիշեցնենք, որ արտասահմանյան զբոսաշրջիկների համար Հունաստանը կրկին կբացվի հունիս 15-ից, սակայն սկզբնական շրջանում հյուրեր կընդունի միայն 20 երկրներից: