Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:
«Երբ միջազգային շուկայում դիզվառելիքի գինը 30 տոկոսով իջնում է, մեր երկրում 10 տոկոսով են գին նվազեցնում, և հետո հերոսաբար ներկայացնում են, թե դա իբր պատկան մարմինների նվիրյալ աշխատանքի արդյունքն է: Ամենևին»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին խնդրեց եզրափակիչ ելույթում հստակ ներկայացնել, թե 2019 թվականին ինչ ձեռքբերումներ են եղել. «Ի՞նչ արդյունք է ստեղծել մեր երկրի քաղաքացիների համար ձեր կառույցը»:
Մանրամասները՝ տեսանյութում: