Այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցները։ Նրանք նշում են, որ իրենց նոր տնօրենը արհամարհական վերաբերմունք է դրսևորում, աշխատակիցներին անգամ չի բարևում և ամեն կերպ փորձում է սադրել իրենց։ Ակցիայի մասնակիցների մի մասին տնօրենն ինքն է հեռացրել աշխատանքից՝ առանց պատճառաբանելու, իսկ մյուս մասն ինքնակամ է դիմում գրել։