Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:
«Երբ դու նոր երկիր ես մտնում, նոր ձեռքբերում ես անում, այդ կոռուպցիոն սխեման չի աշխատում: Դրա համար դիզվառելիքի գինը 400-ից իջավ 280 դրամ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով` ծիծաղելի է այն մտայնությունը, որ մեր շուկան փոքր է. «Աշխատատեղերը կավելանան մոնոպոլ դիրքերը ջարդելուց հետո: Մի ապրանքատեսակից մոնոպոլ դիրք ունեցողը տարեկան ունենում է 50 մլն դոլար շահույթ: Եթե այդ նույն շուկայում 100 հոգի աշխատեն, յուրաքանչյուրը կունենա 500 հազար շահույթ, և մի ապրանքային շուկայում 10 հազար աշխատատեղ կունենանք»:
Պատգամավորն ընդգծեց, որ պետք է ամբողջ շուկան վերափոխվի. «Իներցիայով գնալու դեպքում լավ տեղ չենք հասնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: