Միացյալ Նահանգներում օդերևութաբանները հերթական տագնապն են հնչեցրել, քանի որ անսովոր շոգ եղանակ է ԱՄՆ 50 նահանգներից 30-ում: Այդ գոտում բնակվում է մոտ 100 միլիոն մարդ: Մոտ 37 աստիճան տաքություն է արձանագրվել Վաշինգտոն քաղաքում, որը սովորաբար աչքի է ընկնում շատ բարձր խոնավությամբ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նմանատիպ իրավիճակ է հարավային Թեքսաս նահանգից մինչև երկրի հյուսիսարևելյան Մեյն նահանգ: Վերջին օրերի տապը դարձել է առնվազն 20 մարդու մահվան պատճառ: