Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում, խնդիր է դրել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետները: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների (այդ թվում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) գծով միասնական հաշվին մուտքագրման ուսումնասիրության դիմումների ստացման ամսաթվից մինչև դրանց միասնական հաշվին մուտքագրման միջին ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 9 օրացուցային օրով:

Տարեցտարի մեծանում է նաև ԱԱՀ վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը, ինչը հիմնավորվում է նաև թվային ցուցանիշներով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 41,8 մլրդ դրամ գումարի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 36,1 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ միասնական հաշվին ավել է մուտքագրվել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար շուրջ 5,7 մլրդ դրամի չափով, կամ աճը կազմել է 15,8%: Մասնավորապես`

– 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 24,4 մլրդ դրամ: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 24,1 մլրդ դրամ: 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 334 մլն դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 1,4%:

– 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) հաշվետու եռամսյակին (կիսամյակին) հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (բյուջեից հաշվանցման ենթակա) դեբետային գումար` 17,4 մլրդ դրամի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարը կազմել է 12 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 5,4 մլրդ դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 44,6%:

Փոխհատուցվող ակցիզային հարկի գումարի մասով արձանագրվել է հետևյալը. 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 69,1 մլն դրամ: 2019 թվականի համադրելի ժամանակահատվածում ակցիզային հարկի մասով միասնական հաշվին գումար չի մուտքագրվել:

2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակնհայտ աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների մասով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 3,4 մլրդ դրամ: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 2 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը ավել է կազմել շուրջ 1,4 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 71,4%:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում