Չեռնոգորիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրում բոլոր հիվանդները, ում մոտ ախտորոշվել էր «կորոնավիրուս», բուժվել են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Չեռնոգորիայի կառավարությանը:
«Մեր երկրում COVID-19-ով վարակվածներ այլեւս չկան»,-ասվում է հայտարարության մեջ:
Մամուլի ծառայությունից նշել են, որ Չեռնոգորիան մինչեւ մարտի 17-ը, երբ հայտարարեցին երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին, միակ երկիրն էր Եվրոպայում, որտեղ կորոնավիրուս չկար: