Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:
«Եկեք ընդլայնենք ձեր մանդատը, որպեսզի դուք կարողանաք օրենքով ականջից բռնել էն տնտեսվարողներին, ովքեր փորձում ենայս ֆորս-մաժորային իրավիճակում ստանալ անբարո գերշահույթներ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` նախկինում 20-30 դրամով վաճառվող դիմակներն ավելի որակյալ էին, «քան այս անորակ թուղթը: Ես դրանց վտանգազերծիչ գործողությանը չեմ հավատում: Հնարավոր չէ ամսական 20-30 հազար տրամադրել դիմակի գնման վրա, կամ էդ կեղտոտ դիմակներն են ճպպացնում դեմքին, որը վիրուսի բուն է: Կարգավորեք այս ոլորտը, հակառակ դեպքում սա սոցիալական լարվածության պատճառ կարող է լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում: