ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակի ֆոնին ավելի ակտիվ եւ ագրեսիվ են դարձել առնետները, հայտնում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից:
«Առնետները ագրեսիվ են ոչ թե մարդկանց, այլ միմյանց նկատմամբ»,-ասել է անասնաբույժ Բաբի Կորիգանը:
Մասնագետները կրծողների նման պահվածքը բացատրում են հանրային սննդի և այլ ձեռնարկությունների փակման կամ սահմանափակ աշխատանքի հետ, որոնց թափոնները առնետների համար սննդի հիմնական աղբյուր են հանդիսանում:
Այս խնդիրն առաջ է եկել ամերիկյան շատ քաղաքներում: Մասնավորապես, Չիկագոյում առնետները սկսել են կեր փնտրել նույնիսկ ցերեկային ժամերին, ընդ որում նրանք մեծ տարածություններ են անցնում դրա համար: