Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին:
Այս մասին հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնությունը կշարունակվի «Բետիս»-«Սևիլիա» խաղով: Այս շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա նաև Լա Լիգայի առաջիկա 4 տուրերի խաղացանկը:
Ավելի հայտարարվել էր, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային: