Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:
«Մտավոր սեփականության պաշտպանության առումով ի՞նչ քայլեր եք արել»,- ՏՄՊՊՀ նախագահին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Ի պատասխան Գեղամ Գևորգյանն ասաց. «Եթե մենք մտավոր սեփականության պաշտպանության շեմը չբարձրացնենք, օտարերկրյա ներդրումները շատ դանդաղ կլինեն: Դա առաջնահերթ քայլ է»:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` իրենց ամենացավոտ խնդիրը թվայնացված աշխարհում մրցակցությունն է. «Մենք այստեղ կաղում ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: