Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Վարչապետը եկավ ավելի ոգևորեց ժոովրդին, սակայն բերքի իրացման խնդիրն այս տարի շատ լուրջ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը այցելեց Արարատի մարզի մի շարք համայնքներ՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, գյուղացիների խնդիրներին։  Վարչապետը եղավ Արարատի մարզի Նարեկ, Ազատավան և Քաաղցրաշեն համայնքներում։

«Առաջին լրատվական»-ը զրուցեց այդ համայնքների ղեկավարների հետ՝ հասկանալու, ի՞նչ է փոխվել վարչապետի այցից հետո։ Մեզ հետ զրույցում Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանը նշեց՝ վարչապետը եկավ ավելի ոգևորեց ժողովրդին։

«Մեր համայնքի բնակիչները աշխատող, ստեղծող մարդիկ են։ Վարչապետը եկավ ավելի ոգևորեց ժոովրդին։ Ժողովուրդն էլ ավելի ոգևորված է։ Աշխատանքները նորմալ ընթանում են, ամեն մեկն իր գործին է»,- ասաց համայնքի ղեկավարը։

Պետիկ Ղազարյանը ասաց՝ անձրևները մի քիչ խանգարում են գյուղատնտեսական աշխատանքներին, աշխատանքները մի քիչ հետ է ընկնում։ Գյուղապետի տեղեկացմամբ՝ ծիրանի, կեռասի բերքը վնասված է անձրևի պատճառով։ «Մնացած ջերմոցային գործերը նորմալ է։ Ուղղակի հենց հիմա բերքը գին չունի, ոչ մեկ ոչ մի բան չի կարողանում վաճառել։ Դա է վատը։ Այս տարի իրացման խնդիրը շատ լուրջ է։ Մարդիկ արտադրում են ու թափում»,- ցավով նշեց համայնքի ղեկավարը։ Նշենք, որ Ազատավան համայնքը ջերմոցային տնտեսություններով բավական հայտնի է, հատկապես ծաղիկների մշակմամբ։

«Էնպիսի ծաղիկներ թափեցին։ Տուն կար մենակ 25 միլիոնի բերք թափեց, կակաչներ Հոլանդիայից բերված, որի ամեն սոխուկը իր վրա նստել էր 150 դրամ և ավել։ Աճեցրեց, աճեցրեց, մարտի 8-ին ինչ ծախեց ծախեց, մնացածը թափեց։ Ազատավանը ծաղկեգործությամբ շատ է զբաղվում»,- նշեց Պետիկ Ղազարյանը, ավելացնելով, որ գյուղում բացի ջերմոցային տնտեսություններից, մարդիկ նաև զբաղվում են դաշտերի մշակմամբ, այգիներով, ծառապտուղներով։

Արտաշատի տարածաշրջանի Նարեկ համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը չցանկացավ խոսել գյուղատնտեսական աշխատանքների, վարչապետի այցի մասին։ Համայնքում մարդիկ զբաղվում են խաղողի, ծիրանի, դեղձի նորատունկ այգիների մշակմամբ ու զարգացմամբ, որոնց աշխատանքներին էլ ծանոթացել է վարչապետը։ Համայնքի ղեկավարը հիասթափված էր, քանի որ գյուղի բնակիչները վարչապետին տեսնելուն պես բողոքել են, չնայած այն հանգամանքին, որ ինքն ամեն ինչ անում է գյուղում ցանկացած խնդիր հրատապ լուծելու համար։

«Չեմ ուզում խոսել։ Ինձ մի խոսացրեք էլի։ Չեմ ուզում այդ թեմայով խոսել։ Հիասթափված եմ ամեն ինչից։ Իմ ժողովուրդը ժողովուրդ չի։ Էդքան պայքարեցի, ջրի հարցը լուծեցինք։ Մարդ են տեսնում բողոքում են, թե բա ջուր չունենք խմելու։ Ու՞մ անես, ի՞նչ անես»,- նեսրտած ասաց համայնքի ղեկավարը։ Նշենք, որ Նարեկ համայնքի բնակիչները վարչապետին դժգոհել են, թե խմելու ջուր չունեն։

Ի դեպ՝ նշենք, որ նախորդ տարի ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից Նարեկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի գյուղապետ, 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ Յուրացում կատարելու հատկանիշներով ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով հարուցվել էր քրեական գործ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։ Ըստ մեկ այլ հրապարակման էլ գյուղապետն Արարատի մարզպետի «դաբռոյով» 250-ից ավելի մրգատու ծառերի սպանդ է իրականացրել գյուղում։ Այս առնչությամբ ևս հետաքննություն է իրականացվում։ Հավանաբար այդ պատճառով Նարեկ համայնքի ղեկավարը չցանկացավ խոսել վարչապետի այցի ու գյուղատնտեսական աշխատանքների իրականացման մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում