Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:
«Մենք որոշեցինք այս տարի սթրեսի չենթարկել տնտեսությանը և երկխոսության մեջ մտնել: Մենք սկսել ենք կանխարգելիչ պատիժներից»,- ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցի, թե ինչու են վարույթները կարճվել, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով` իրենք բավականին փափուկ վերաբերմունք են դրսևորել նույնիսկ խոշոր տնտեսվարողների նկատմամբ` հաշվի առնելով բիզնեսի հետ երկխոսության գնալու ցանկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: