Լուրեր
Գաղափար կա դիմակները վաճառել ապարատներով, որի դեպքում գինը 100 դրամով կիջնի. Գեղամ Գևորգյան
  • 12:51
  • 2020-05-25
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:

Անդրադառնալով դիմակների կրման անհրաժեշտությանը, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցի, ասաց. «Դիմակների ներկրումը մոտ 10 անգամ թանկացել է: Ուսումնասիրում ենք դիմակների ամբողջ շուկան: Այս իրավախախտման համար պատասխանատվությունը չափազանց մեծ է` հասույթի մինչև 10 տոկոսը: Ռուսաստանում դիմակն ավելի թանկ է, քան Հայաստանում, Վրաստանում մի քիչ ավելի էժան է: Հայաստանում դիմակի ամենաբարձր գինը 220 դրամ է: Մեր տնտեսվարող սուբյեկտները դիմակները ձեռք են բերում մեծածախ, հետո տալիս են դեղատներին, այսինքն` 2 մարժա է կիրառվում»:

Պատգամավորը նշեց, որ մարզերում դիմակները վաճառվում են ոչ դեղատներում և զգալիորեն բարձր գներով: «Գաղափար կա դիմակները վաճառել ապարատներով հանրային վայրերում, և այս պարագայում դիմակների գները մոտ 100 դրամով կիջնեն, որովհետև միջնորդներն ուղղակի դուրս կգան»,- ի պատասխան ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *