Լուրեր
Սա աննախադեպ է. պետական մարմինների նկատմամբ հարուցվել է 6 վարույթ. ՏՄՊՊՀ նախագահ
  • 12:47
  • 2020-05-25
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, խոսելով շուկայում գերիշխող դիրքի մասին, ասաց. «Ամեն գնի բարձրացման դեպքում մենք չենք կարող սկսել վարույթ»:

Նրա խոսքով` անբարեխիղճ մրցակցությունը ամենատարածված իրավախախտումներն են Հայաստանում, ինչը դրսևորվում է հասարակությանը մոլորեցնելու տեսքով. «Այստեղ մենք անցյալ տարի ունեցել ենք 57 վարույթ: Կաթնամթերքի շուկայի մասին մենք ավելի վատ պատկերացում ունեինք: Հասարակությանը մոլորեցնող տնտեսվարող սուբյեկտներին խիստ պատասխանատվության կենթարկենք»:

Ինչպես նշեց Գեղամ Գևորգյանը` պետական մարմինների նկատմամբ 6 վարույթ է հարուցվել մրցակցության օրենսդրության խախտումների համար. «Սա աննախադեպ է, երբևէ վարույթ չի հարուցվել պետական մարմնի նկատմամբ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *