Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Որևէ մեկը լիդերի ամբիցիա չի դնում, բայց իշխանությունն էլ շփոթված է, որոշ ոլորտներում քաոս է

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարություն է արել, թե ստեղծված իրավիճակում Հայաստանի համար վատթար իրավիճակը կանխարգելելու համար պետք է հակաճգնաժամային ժամանակավոր նոր կառավարություն ձևավորել: ԱԱԾ նախկին պետի հայտարարությունը հաջորդել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, որում նա «Իմ քայլին» կոչ էր անում անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ընտրել նոր վարչապետ՝ նշելով, որ «Իմ քայլում» կան այդ կարգավիճակի այլ պատրաստված թեկնածուներ, և մեծամասնության պատգամավորները գիտեն այդ մասին:

Այս կոնտեքստում ուշագրավ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձագանքը, այսինքն՝ կեսկատակ առաջարկը քաղաքացիներին՝ ընտրել, թե ով կլինի Վանեցյանի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարը՝ «Նեմեց Ռուբո», «Վստրեչի ապեր», թե «Փուչիկ Կարեն»:

Ինչո՞ւ է Արթուր Վանեցյանի գրառումն այդպես հուզել առողջապահության նախարարին, որ նա համաճարակային լուրջ իրավիճակում որոշել է ժամանակ տրամադրել Արթուր Վանեցյանի գրառմանը անլուրջ պատասխանի համար:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ անվերահսկելի ու քաոսային իրավիճակ է առողջապահական համակարգում, իշխանությունը շփոթված է: «Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իրար հակասող հայտարարություններ են անում, խելքին մոտ որևէ մեթոդոլոգիա չի առաջարկվում, ճգնաժամային իրավիճակ է առողջապահական համակարգում։ Ու դրանից ածանցյալ է սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը։ Ու այս անվերահսկելի իրավիճակը, իշխանության կողմից բավականին թույլ կառավարելու փաստը թույլ են տալիս ընդդիմադիր տարբեր շրջանակների ոչ միայն ակտիվանալ, այլ նաև օրակարգային դարձնել այսօրվա իշխանությունների փոփոխման հարցը։ Մեկն առաջարկում է, որ դրանք իրականացվեն իշխանության ռեսուրսներով, իշխանության ներսում, փոխեն վարչապետին։ Որևէ մեկը դեռևս կասկածի տակ չի դնում քաղաքական ընտրությունների արդյունքները, ասում են՝ մենեջմենթի թիմը փոխեք։ Իսկ Վանեցյանը, նաև մի քանի այլ քաղաքական ուժեր այլ բան են ասում՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծեք։ Իրավիճակն այնպիսին է, որ նման քաղաքական օրակարգերն ավելանում են, քանի որ իսկապես ակնհայտ է, որ երկրում իրավիճակը թույլ վերահսկելի է, որոշ ոլորտներում՝ նույնիսկ քաոսային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանը չի բացառում, որ իշխանության թիմում կարող են լուրջ ճաքեր առաջանալ. «Դա պայմանավորված է նրանով, որ վարչապետ Փաշինյանի ազդեցությունը, վարկանիշը թե՛ երկրում և թե՛ թիմում անսասան չէ։ Նման պայմաններում բնականաբար նաև թիմի մեջ են որոշակի կասկածներ ու անվստահության մթնոլորտ առաջանում՝ արդյոք պետք չե՞ն ռադիկալ փոփոխություններ հենց թիմի ներսում, որպեսզի պահպանվի իշխանությունը»։

Միևնույն ժամանակ Վիգեն Հակոբյանը վստահ չէ, որ այս պահին Վանեցյանը կամ Միքայել Մինասյանն այն գործիչներն են, ում հետևից լայն զանգվածներ կգնան։ Ըստ էության նրանք էլ այդ հարցը չեն դնում այժմ. «Չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև դեռևս քաղաքական այդ ֆազան, որպեսզի որևէ մեկն ուղղակի լիդերի ամբիցիաներ դրսևորի, այսինքն՝ հայտարարի, որ առաջարկում է, որ իր հետևից գնան, այդպիսի ամբիցիաներ որևէ մեկը չի դրել։ Մի շարք ընդդիմադիր շրջանակներ, որոնք նույնիսկ իրար հակասող են, թեև պատմականորեն, երբեմն նաև աշխարհաքաղաքական իրենց նախասիրությունների առումով ունեն սկզբունքային տարաձայնություններ, բայց երբեք էլ չեմ բացառել նաև, որ տակտիկական խնդիրների լուծման համար կարող են լինել ընդհանրություններ ու ժամանակավոր բլոկներ։ Միքայել Մինասյանն ասում է՝ իշխանություն, դու ինքդ քո ղեկավար կազմի մեջ փոփոխություն արա, Վանեցյանի ասածը այլ է՝ առաջարկում է հակաճգնաժամային կառավարություն։ Դրա մեջ պետք է լինեն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մասնագետներ։ Որքանով ես եմ հասկանում՝ հակաճգնաժամային կառավարությունը ոչ միայն քաղաքական կոնգլոմերատ է, այլև մասնագետներից բաղկացած խումբ, որովհետև իրավիճակն այնպիսին է, որ պետք են նաև օպերատիվ հարցեր լուծել»։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ այն թիմը, որը զբաղվել է պանդեմիկ ճգնաժամով, և առաջին հերթին առողջապահության պատասխանատուները սպառել են իրենց հնարավորությունը. «Իրենք ունեցել են մեթոդոլոգիա, ինչ-որ բանով զբաղվել են, ինչ-որ բան արել են, բայց, համենայնդեպս, արդյունք չի տվել։ Նույնիսկ ցանկացած բիզնեսում երբ ինչ-որ խումբ տապալվում է, փոխվում է կամ ուժեղացվում։ Հիմա ինչքան ուզում ես այդ թիմին ժամանակ տուր՝ միևնույն է, իրենք իրենց գլխից վերև չեն կարող թռնել։ Վանեցյանն ու Մինասյանը, իմ կարծիքով, տարբեր բաներ են ասում, բայց այսօր դեռ որևէ մեկը չի ասում՝ ես եմ լինելու այդ առաջնորդը։ Իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ հանրության տրամադրությունները կարող են կտրուկ փոխվել, ու հանրությունն ինքը ման գա մարդկանց, որոնք կգան ու իրավիճակն այս փոսից կհանեն։ Տենդենցը դրան նման է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում