Այսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով պետական գնումների ոլորտին, նշեց. «Պատասխանատվության ենք ենթարկել մի շարք պետական մարմինների»:
Խոսելով գնումներում հակամրցակցային համաձայնությունների մասին` Գեղամ Գևորգյանը նշեց. «Այս ոլորտում մենք կհարուցենք մեր անդրանիկ վարույթը, և հուսով եմ` սա կլինի լավ նախադեպ հետագայում նման երևույթները բացառելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: