Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հիբրիդային պատերազմի առանցքային թիրախը. ինչ է պետք՝ չպարտվելու համար

Նախօրեին Սյունիքի մարզում, մասնավորապես Քաջարանում և Կապանում տեղի ունեցած լարված զարգացումները անկասկած տեղավորվում են Հայաստանում նոր իրականության դեմ ծավալվող այն հիբրիդային պատերազմի շրջանակում, որ արձանագրված է վաղուց: Սակայն այդ համատեքստում վաղուց ժամանակն է արձանագրել նաև մեկ այլ հանգամանք՝ հիբրիդային պատերազմը մեզանում դառնալու է գրեթե առօրյա: Մեզանում ասվածը նշանակում է ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում, մեր ժամանակներում ընդհանրապես: Այսօր աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը, որն իր հետքն է թողնում բոլոր պետությունների վրա՝ այս կամ այն կերպ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ համաճարակը իրականում հիբրիդային պատերազմի հետևանք չէ, տարր չէ: Իսկ այն, որ այն որպես թեմա արդեն իսկ այդպիսին է նաև հենց աշխարհի մասշտաբով առնվազն տեղեկատվա-քաղաքական տեխնոլոգիաների իմաստով, արդեն տեսանելի է անզեն աչքով: Այդ տեսանկյունից, Սյունիքում տեղի ունեցածը մեծ հաշվով ոչինչ է այն հիբրիդային մարտահրավերների առաջ, որ Հայաստանին և հայ հասարակությանը սպասում են առաջիկայում համաշխարհային կյանքի իմաստով ընդհանրապես:

Կասկած չկա, որ համաշխարհային իրադրությունը փորձում են սեփական ներքին քաղաքական և տնտեսական շահերին ծառայեցնել նախկին համակարգի տարբեր խմբեր, որոշ հարցերում գործակցված, որոշ հարցերում անգամ իրար հետ մրցակցելով: Այն, որ Սյունիքում տեղի ունեցածը հենց դրա վառ դրսևորում էր, դարձյալ թերևս կասկածից վեր է, ամեն ինչ չափազանց բաց է ու թափանցիկ: Ամբողջ հարցն այստեղ այն է, որ Հայաստանի հանրությունը պետք է գա մի ռեժիմի, երբ այդ ընթացքիկ իրողությունները դադարեն դիտվել հոգեբանական կամ քաղաքական սպառնալիք: Բանն այն է, որ դրանք հենց այդ՝ հանրության վրա հոգեբանական ազդեցության հաշվարկով էլ ծրագրվում են, որովհետև բոլոր հաղթանակներից գլխավորը հոգեբանականն է: Երբ որևէ համակագի, որևէ խմբի հաջողվում է հանրության լայն շերտերի նկատմամբ թեկուզ բացասական վարկով, սակայն ձեռք բերել հոգեբանական ներգործության առավելություն, դա հանրության նկատմամբ տվյալ համակարգի հաղթանակի առաջին և կարևոր քայլն է, այսպես ասած գործի կեսը:

Այն, ինչ տեղի է ունեցել Սյունիքում, կամ տեղի է ունենում ներքաղաքական տիրույթում այդօրինակ այլ բնույթով, իրականում հաջողության շանս է ստանում հենց այն հոգեբանական խուճապային արձագանքների շնորհիվ, որ տեղի են ունենում հանրային տարբեր շերտերում: Ու թեև այդ ամենը բերում է նրան, որ հանրությունը սկսում է կոշտ հռետորաբանությամբ թիրախավորել ենթադրյալ խմբերին, որոնք այդօրինակ ակցիաների, դրանք այսպես ասած քաղաքականացնելու թիկունքում են, այդուհանդերձ, այն, որ դրանք ի զորու են լինում խաթարել հանրային ինքնավստահությունն ու անդորը, արդեն իսկ խորքային առումով ձեռք է բերում քայքայիչ նշանակություն և արդարացնում նախապատրաստական հաշվարկները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում