Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

«Ինչքան շատ վարակվեն և շուտ առողջանան, այնքան լավ. այդ վիճակագրության հրապարակումն անիմաստ բան է»

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակում հատուկ բացված հաշվեհամարին մինչ օրս փոխանցվել է 1 միլիարդ 98 միլիոն դրամ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ այժմ 2 միլիարդ 15 միլիոն դրամ մենք ստացել ենք պետական բյուջեից, շուտով 1 միլիարդ 420 միլիոն ևս կստանանք պետական բյուջեից։ Ընդհանուր առմամբ այս հիվանդության դեմ պայքարի համար տրամադրվել է 4 միլիարդ 540 միլիոն դրամ։ Այս պահին փաստացի ծախսը, որը վճարվել է պետական հաշվեհամարից, կազմել է ընդամենը 2,4 միլիարդ դրամ։ Սա շատ փոքր, կատաստրոֆիկ փոքր թիվ եմ համարում նման լայնամասշտաբ միջոցառման համար»,-մասնավորապես հայտարարեց Արսեն Թորոսյանն ու միևնույն ժամանակ հավելեց, որ տարբեր գնահատականներով՝ Հայաստանին այս գործողությունների համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու 300 միլիոն ԱՄՆ դոլար։

Թորոսյանի խոսքերով՝ ԲԿ-ներում շինարարության համար ընդհանուր տրամադրվել է 752 միլիոն դրամ, որից 1-2 ամսվա ընթացքում ծախսվել է 464 միլիոն դրամը։ Նա նաև նշեց, որ բժշկական սարքերի համար՝ պետական բյուջեից, նվիրատվությունների և վարկային միջոցների շնորհիվ տրամադրվել է 1,6 միլիարդ դրամ, որից արդեն մատակարարվել է 492 միլիոն դրամի սարք, սպասվում է ևս 970 միլիոն դրամի, իսկ մրցութային փուլերում կծախսվի 164 միլիոն դրամ։

Առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանն, ընդհանուր առմամբ, համակարծիք է Թորոսյանի այն պնդման հետ, որ սա «կատաստրոֆիկ փոքր գումար է» համավարակի դեմ պայքարելու համար, սակայն Մկրտչյանը նաև վերապահումներ ունի՝ հրապարակված ծախսերի շարքում նախարարն, օրինակ, չհրապարակեց, թե վարակակիր քաղաքացիների բուժման, թեստավորման, հյուրանոցներում նրանց պահման և բազմաթիվ այլ անհրաժեշտ գործոնների ապահովման վրա առ այսօր ծախսված գումարն ինչքան է կազմում:

«Ամբողջ աշխարհը միլիարդավոր դոլարներ է ծախսել ու ծախսում այս համաճարակի դեմ պայքարելու հարցում, արդեն տրիլիոնների է հասնում այդ ծախսը, իսկ մեր ծախսած մի քանի միլիարդ դրամը էդ ի՞նչ մի մեծ գումար է որ: Դե, իհարկե, սա չնչին ցուցանիշ է, պետք է շատ ավելի մեծ միջոցներ ներգրավել, որովհետև այս հակաճգնաժամային պայքարում կան բազմաթիվ ուղղություններ, որոնց մասով տարվող աշխատանքները բավարար չեն և, ըստ իս՝ պետք է առավել շատ ուշադրություն դարձնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Արարատ Մկրտչյանը:

Հարցին՝ Թորոսյանի հայտարարած անհրաժեշտ 300 միլիոն դոլարը օպտիմա՞լ թիվ է, և արդյոք առանց դոնորների կկարողանա՞նք այդքան գումար վերապահել առողջապահական համակարգին, Մկրտչյանը դժվարացավ հստակ պատասխանել՝ ընդգծելով, որ հարցի հասցեատերը կառավարությունն է:

«Բոլոր ֆինանսական միջոցները տնօրինում է կառավարությունը ու հենց կառավարությունն էլ պետք է ասի՝ կկարողանանք առանց լրացուցիչ օժանդակության այդքան փող ծախսել, թե պետք է դիմել միջազգային դոնորների օգնությանը, ում կարող ենք դիմել, ինչ աղբյուրներից կարող ենք հայթայթվել այդ գումարը, ինչ պայմաններով կարող են նրանք մեզ օգնել և այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չունեմ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե չնայած այն հանգամանքին, որ այսքան ֆինանսական միջոցներ են ծախսվում վարակի դեմ պայքարելու համար, կառավարությունը տարատեսակ միջոցառումներ է իրականացնում, սակայն վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, նախկին նախարարն արձագանքեց.
«Ինչքան շատ վարակվեն և շուտ առողջանան, այնքան լավ. այդ վարակվածների 90 %-ը ոչ մի գանգատ չունի և ոտքի վրա շատ հեշտ տանում է վիրուսը: Ես ընդհանրապես դեմ եմ այդ վիճակագրության հրապարակմանը, դա շատ անիմաստ բան է և մարդկանց մոտ ավելորդ սթրես է առաջացնում:

Այս օրերին հրապարակվող ցուցանիշները հիվանդացության պիկն է և արդյունքն է հանրային սննդի օբյեկտների վերաբացման, որովհետև մեր քաղաքացիները սոցիալական պատասխանատվություն չունեն ու անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում, ինչը, միանշանակ, շատ սխալ է: Հըլը գնացեք ու Կասկադի, Սարյան փողոցի վրայի սրճարաններում նստած մարդկանց նայեք, իրար քիթ-քթի տված նստած են ամբողջ օրը:

Գուցե պարադոքսալ հնչի, բայց մյուս կողմից էլ չենք կարող իզոլացնել մեզ, սպանել մեր տնտեսությունն ու մարդկանց առանց աշխատանքի թողնել, սոված կոտորել, այլ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ ապրել այնպես, ինչպես բազմաթիվ այլ վիրուսների ու հիվանդությունների հետ են մարդիկ տարիներ շարունակ ապրում, դրա համար էլ աշխարհը սահմանափակումների թուլացման և աստիճանաբար վերաբացման է գնում»:

Արարատ Մկրտչյանի գնահատմամբ՝ այսօր մոտ 400 հազարի հասնող ասիմպտոմ վարակակիր կա Հայաստանում, որոնց որքան շուտ հայտնաբերեն ու թեստավորեն, այնքան լավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում