Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինանին լրագրողներին հաղորդել է, որ Միացյալ Նահանգները, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, արգելել է այն քաղաքացիների մուտքը երկիր, որոնք վերջերս Բրազիլիա են այցելել։ Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար նախագահը կասեցրել է այն օտարերկրացիների մուտքը, որոնք Բրազիլիայում են գտնվել 14 օրվա ընթացքում, նախքան ԱՄՆ մուտքի թույլտվություն ստանալու դիմում ներկայացնելը», – ասել է նա, հավելելով, որ այս միջոցը թույլ կտա կանխել կորոնավիրուսի վարակի նոր աղբյուրները: