Ֆրանսիայի արևմուտքում, Լանգոնի ֆրանսիական կոմունայում բեռնատարից մեկ տոննա շոկոլադ է դուրս հոսել: Այս մասին գրում է Le Telegramme- ը:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին: Բեռնատարը 24 տոննա շոկոլադ է առաքել: Նրբաբլիթների արտադրամասի մուտքի մոտ ցիստեռնից շոկոլադ է սկսեց հոսել: Ընդհանուր առմամբ մոտ մեկ տոննա շոկոլադ է արտահոսել։
Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք օգնել են գետնից դույլերով հավաքել շոկոլադը:
Նշվում է, որ տեղի ունեցածը չի ազդել նրբաբլիթների արտադրամասի աշխատանքի վրա: