ԱՄՆ-ում որոշում են ընդունել «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպումը հունիսի 10-ից հետաձգելու մասին։ Նոր ծրագրի համաձայն այն տեղի կունենա հունիսի վերջին։
Ինչպես նշել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը, գագաթնաժողովը կանցկացվի անձնական հանդիպման ձևաչափով։ Նրա խոսքերով, Միացյալ Նահանգներն արդեն մոտ են Վաշինգտոնում կորոնավիրուսի վարակի գագաթնակետին։
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ տեսակոնֆերանսի փոխարեն անձնական հանդիպման են շահագրգռված G7 երկրների բոլոր առաջնորդները։