Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Քաջարանում ու Կապանում զարգացող իրադարձությունները խիստ մտահոգիչ են, ՀՀ Համայնքների Միության նախագահ

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Քաջարանում ու Կապանում զարգացող իրադարձությունները խիստ մտահոգիչ են

Անհանգստություն են առաջացնում իրավական գործընթացների ենթադրյալ փոխկապակցվածությունը քաղաքական գործընթացներին, դրանց մեկաբանումը քաղաքական մոտիվացվացությամբ։

Այդ հայտարարություններն արվում են ոչ միայն սոցիալական ցանցերում կամ ցուցարարների կողմից, այլև այդ մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ տեղի ունեցողը որակելով որպես քաղաքական հետապնդում։

Ընտրված պաշտոնյայի կողմից նման հայտարարությունն ինքնին մի փաստ է, որի շուրջ պետք է հատուկ քննություն իրականացվի։

Հայաստանում տեղական ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանի համայնքների միության համար սրանք արտառոց գնահատականներ են ու արտառոց իրավիճակ է, երբ քաղաքապետն ու համայնքի ցուցարար բնակիչները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Լինելով Հայաստանի տեղական ժողովրդավարության ու Հայաստանի Հանրապետության բարձր վարկի ջատագով, ՀՀ քաղաքական ու իրավապահ մարմիններից ակնալում եմ, որ

– հարցի քննությունն ընթանա հնարավորինս թափանցիկ,

– բացառվի համայնքապետի նկատմամբ քաղաքական ճնշման որևէ ակնհայտ կամ թաքնված գործողություն,

– Քաջարանի ցուցարար բնակիչներին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Վարչության և ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել ոստիկանություն բերման ենթարկված, այնուհետև ձերբակալված իրենց երեք համաքաղաքացիներին։

Այսօր նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն է հանդես եկել հայտարարարությամբ առ այն, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են գործադրվել, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և իր մերձավորների բնակարաններում, կասկածահարույց ոչինչ չի հայտնաբերվել, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

https://www.facebook.com/municipalities.armenia/posts/1567588453398479?__xts__[0]=68.ARBM3FdMUohiGkjA06xk9y8XYE3LU_WuR8DUJezxDua7rH2Ndwi7RR-Gw0WGnxzuGoa55qsiyL9iB6g4re9yS8O5-bMOqrsYzVH-wQDzDz8yT-UbsJSmeh19gAd1BdmxmP5fA2ERPKf0d6in9tTgclIePiXqZRR6M4EjQBDqy_vE0TKVpMXcIXw1rPrDvC1xvnxCcn9zg1ipWBniuyW1ScvIQaCwX-QEOXh8ERLcjrmI4WYVuAyy7quUj9uWKz6v6er9I-rMTLigVm8tCLiPmYT-4jWnOlKe0rp6fkVc5dZgG3B4pDzs1SBw0g3byiTM_j32zzk0X1TlTCKqZitmig&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում