Հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Աստղն արդեն 62 տարեկան է, բայց շարունակում է ակտիվորեն ցուցադրել մարմինը:
Այս անգամ էլ նա Instagram-ում իր լուսանկարն է հրապարակել, որտեղ նա ցույց է տալիս, թե ինչպես է անցկացնում ժամանակը մեկուսացման մեջ:
Լուսանկարն արված է առանձնատան լողավազանի մոտ: Լուսանկարում նա մինի-բիկինիով է: Լուսանկարին Շերոնը կցել է առանց ֆիլտրերի հեշթեգը:
Դերասանուհին նաեւ իր երկրպագուներին առողջություն եւ բարօրություն է մաղթել: Դրանով հանդերձ շատ տղամարդկանց երազանքների արդեն ոչ երիտասարդ աստղի արարքը հետեւորդների կողմից բացասական արձագանքի չի արժանացել: Ընդհակառակը, շատերին հիացրել է հանրությանը նման կերպ ներկայանալու դերասանուհու որոշումը: