ԱՄՆ-ը առաջ կանցնի մյուս երկրներից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում եւ իր փորձով կկիսվի այլ երկրների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը՝ CBS-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես գտնում եմ, որ մենք առաջինը կմշակենք պատվաստանյութը, նախագահը խոստացել է, եթե մենք մշակենք պատվաստանյութը, ապա նրանով կկիսվենք ողջ աշխարհի հետ»,-ասել է Օ’Բրայենը:
Նա նաեւ հայտարարել է, որ բացառում է այն սցենարը, որ Չինաստանի հատուկ ծառայությունները կփորձեն այն գողանալ ԱՄՆ-ից՝ նման տեղեկություններ արդեն եղել են Սպիտակ տանը:
Ըստ նրա, Չինաստանը «ամերիկյան գաղտնիքների և մտավոր սեփականության գողության մեծ պատմություն» ունի: