Կորոնավիրուսի տարածման պատճառով Վատիկանի ձեռնարկած արտակարգ միջոցառումներից հետո առաջին անգամ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մոտեցել է Առաքելական պալատի պատուհանին՝ ողջունելու Հռոմի Սբ Պետրոսի հրապարակում հավաքված կաթոլիկներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հավատացյալները ողջունել են Հռոմի Պապին ծափահարություններով եւ ուրախ բացականչություններով: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դուրս գալն ուղեկցվել է զանգերի ղողանջով:
Վերջին անգամ Հռոմի Պապն իր նստավայրից հավատացյալներին ողջունել է մարտի 8-ին, իսկ դրանից հետո հավատացյալներին նա դիմել է առցանց հեռարձակմամբ:
Մայիսի 18-ին Վատիկանը պաշտոնապես թույլատրեց հավատացյալներին այցելել Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակ: