Մարտի սկզբից Բելգիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 57 092, անցած օրվա ընթացքում գրանցվել է 282 նոր դեպք, հաղորդել են երկրի առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբից: Վերակենդանացման բաժանմունքներում բուժվում է 256 մարդ, 117 ապաքինվածներ դուրս են գրվել հիվանդանոցից: Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 43 դեպք, մարտի կեսերից ընդամենը մահացել է 9280 մարդ:
Մայիսի 4-ից Բելգիայում սկսվել է մեկուսացման միջոցառումների փուլային վերացումը: Բնակչությանը խորհուրդ են տալիս դիմակներ կրել, հասարակակն տրանսպորտում դա պարտադիր է: