Thursday, 28 03 2024
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Քաղաքաշինության մասին օրենքը դեն նետեք, դա էլ ոչ ոքի պետք չէ, թող մնա օրենք՝ բիզնես շահերը սպասարկելու համար

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ՀՀ Կառուցապատողների ասոցիացիայի կազմակերպած «Կառուցապատման արդի հիմնախնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով քննարկման ժամանակ, խոսելով քաղաքում կառուցապատման աշխատանքների մասին, նշել է՝ այս պահին 62 կառույց կասեցման տակ է։

«Մոտավորապես 590 միլիոն դոլարի վնասի մասին է խոսքը։ Օրեցօր վիճակը լրջանում է և պահանջում է հրատապ լուծում։ Մի բան հասկանալի չէ՝ ե՞րբ ենք այս փոսից դուրս գալու, որ շատ արագ սկսենք շինարարության ծրագրերի իրականացումը, որպեսզի ահռելի քանակի մարդկանց ապահովենք աշխատանքով, մեր տնտեսության մեջ բավականին լուրջ, արդյունավետ ներդրում կարողանանք կատարել շինարարության միջոցով»,- ասել է Երևանի գլխավոր ճարտարապետը։

Արթուր Մեսչյանը հարցազրույցում անտրամաբանական է որակել մեր երկրի այն օրենքները, որոնցով եթե հարակից շենքերի բնակիչները դատարան հայց են ներկայացնում իրենց հարևանությամբ ընթացող շինարարության դեմ, ապա այն դադարեցվում է և կարող է վերսկսվել միայն համապատասխան դատական վճռի առկայության պայմաններում։

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մեսչյանի այս հայտարարությանը։  «Դա պետք է որ իր գործառույթը չլինի, այլ քաղաքապետի եւ ավագանու: Իսկ իր գործը ապահովելն է, որպեսզի չաղավաղվի Երեւանի տեսքը, կենտրոնում գոնե նվազեցնի գերկառուցապատման տեմպը, երբ բարձրահարկերը արդեն իրար գլուխ են բարձրանում և այո, ապահովվի Երևանի բնակիչների բնակարանների լուսավորությունը ու նաև երևանցիների տեսադաշտը»,- գրել է Խուրշուդյանը։

Նա նաև հիշեցրել է Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիաները, երբ իրենք պայքարում էին նախկին չինովնիկի դեմ։ «Ասեմ, որ խայտառակ խախտումներով նախագիծը, որով նախատեսվում էր 14 հարկանի շենք կառուցել ոմն հարկային նախկին չինովնիկի կողմից Երվանդ Զախարյանի օրոք մի քանի հազար դոլարով ապօրինի սեփականաշնորհված տրոլեյբուսային կարգավորիչ ենթակայանին պատկանող 1000 քառակուսի մետր տարածքի վրա, որը հետագայում մեկ միլիոն դոլարով վաճառել էր մի պարսկահայ կառուցապատողի, որն էլ թքած ունենալով բնակիչների շահերի վրա պատրաստվում էր 5 հարկանի բնակելի շենքի դեմ դիմաց կառուցել այդ հսկայական շենքը: Բնակիչների բողոքը դատարան կասեցրեց կառուցապատումը, իսկ մասնագետների հավաքած ապացույցների հիման վրա մինչ այդ Երվանդ Զախարյանի, ապա և Գագիկ Բեգլարյանի տարատեսակ թույլտվությունները փաստացի ի դերև եղան, քանի որ տեսնելով, որ պարտվելու է վարչական դատարանում՝ կառուցապատողը նոր շինթույլտվություն ստանալու դիմում ներկայացրեց, փաստացի ընդունելով, որ կառուցապատումը նախկին նախագծով ապօրինի է»,- նշել է Խուրշուդյանը։ Նախկին իշխանության օրոք ապօրինի շինարարության դեմ բնակիչների բողոքի հարյուրավոր օրինակներ կան։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի ճարտարապետ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նախ նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Մեսչյանը նման հայտարարություն արել.«Կա իրավական խնդիր։ Քաղաքաշինությունը ազատ արհեստ չէ, դա օրենքով սահմանված գործողություն է։ Մենք ունենք օրենք քաղաքաշինության մասին, որտեղ բազմաթիվ սահմանափակումներ կան։ Ցանկացած մարդ, ով կկասկածի իրականացվող կամ իրականացված ճարտարապետական կամ քաղաքաշինական լուծման մեջ, իրավունք ունի բողոքարկելու պետութանը։ Բա ոնց։ Բա ո՞ւմ պետք է բողոքի, քաղաքապետարանի՞ն։ Պետությանը պետք է բողոքի, որովհետև այդ սխալի պատճառը առաջին հերթին քաղաքապետարանն է ու իր պարտավորությունների մեջ է սխալը կանխել կամ ուղղել»,- ասաց ճարտարապետը։

Դիտարկմանը, որ կառուցապատման աշխատանքների դադարեցման պատճառով մոտ 590 մլն դոլարի վնաս է պետությունը կրում և հավաբանար Երևանի գլխավոր ճարտարապետը բիզնես նախագծերն ավելի է արժևորում, քան քաղաքի ճարտարապետական տեսքը, Սաշուր Քալաշյանն ասաց՝ «այդ դեպքում նման օրենք ստեղծեք, քաղաքաշինության մասին օրենքը դեն նետեք, դա էլ ոչ ոքի պետք չէ ու թող մնա օրենք բիզնես շահերը սպասարկելու համար, Էլ ինչո՞ւ ենք խոսում քաղաքաշինությունից կամ նորմատիվ ակտերից»։

Վաստակավոր ճարտարապետը կարծիք հայտնեց, որ այս երեսուն տարվա շինարարությունը քաղաքաշինական քաոս է։ «Սովետական տարիներին այդպիսի քաոս չկար։ Մենք Երևանի կենտրոնը պահում էինք աչքի լույսի պես, իսկ նոր շինարարությունները ուղղորդում էինք դեպի Նորք, Աջափնյակ, Քանաքեռ Զեյթուն, այսինքն՝ ծայրամասեր։ Քաղաքի կերպարը իրենից արժեք էր ներկայացնում, նորակառույցները արժեք չէին ներկայացնում։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ արվում էր, որպեսզի մարդու ապրելու միջավայրը լիներ բարեկեցիկ։ Իսկ հիմա գործարարը գալիս է, ասում՝  ուզում եմ 20 հարկանի շենք սարքեմ, թքած այդտեղ այդ շենքի համար դպրոց կա թե՞ չկա, մանկապարտեզ կա թե՞ չկա։ Դա այն պատճառով է, որ մանկապարտեզը կամ դպրոցը գործարարը չէր սարքելու, այլ պետությունը։ Բայց պետությունը չի նախաձեռնում դպրոցներ սարքել։ Պետությունը նախաձեռնում է գործարարին կանչել ու մեկ շենք սարքել»,-ներկայացրեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ շինարարությամբ փորձ է արվում տնտեսությունը զարգացնել, կորոնավիրուսային համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից դուրս գալ, նորից շարունակել սառեցված շինարարությունները, բայց դա անել այն դեպքում, եթե տվյալ շինարարությունը կոպիտ խախտումներով չի արվում։ «Բոլորը չէ որ կոպիտ խախտումներով են արված։ Բայց կան կառույցներ, որոնք սարսափելի խախտումով են արված ու մարդու ուղեղի մեջ չի մտնում, թե ո՞ր ճարտարապետն է դա գծել ու ո՞ր կառույցն է թույլատրել։ Ինձ՝ որպես ճարտարապետի, երկու-երեք կառույցի մասով դիմել են, որպեսզի կարծիք հայտնեմ։ Ես տվել եմ բացասական կարծիք։ Դրանցից մեկը Մուսայելյան փողոցի վրա բազմահարկ շենք է, որն ուղղակի այլանդակություն է։ Երկրորդ կառույցը Տերյան-Աբովյան խաչմերուկում թաղամասի մեջ բազամահարկ շենք է, որը նույնպես մեծագույն խախտումներով է կառուցվել։ Բակային տարածքները լցված է շենքերով։ Բնակիչը շարժվելու տեղ չունի։ Եթե մի հատ հրշեջ մեքենայի կարիք լինի, չի կարողանա մտնել։ Այդ ամեն ինչը արհամարհված է։ Հին Երևանը այլանդակեցին թողեցին, անունը դրեցին Հին Երևան։ Սարսափելի մի բան են սարքում, որ վաղը, մյուս օրը  զարմանքով ենք նայելու, թե ո՞վ որոշեց դա»,- շեշտեց Սաշուր Քալաշյանը։

Ճարտարապետը հիշեցրեց, որ իրենք տարիներ առաջ մշակել ու ստեղծել են Երևան քաղաքի կենտրոնի գոտիավորման նախագծերը։ Պետական ֆինանսավորմամբ ամբողջ տարածքի նախագծումն արվեց, որպեսզի շինարարական սխալները կանխվեն։ «Գոտիավորման նախագիծը նույն առաջադրանքն է, թե որտեղ ինչ կարելի է սարքել։ Ոչ թե մարդիկ պետք է գնան ասեն՝ էստեղ եմ ուզում, էնտեղ եմ ուզում։ Կոնկրետ գրած է՝ ինչ կարելի է սարքել, ինչ ոչ։ Հիմա հողամաս են հատկացրել այնտեղ, որտեղ չի կարելի սարքել։ Այդ դեպքում ինչի՞ համար էր այդ գոտիավորման նախագծերն արվում։ Միլիոններ են ծախսվել։ Քաղաքապետարանն հիմա այդ նախագծերի տեղն էլ չգիտի»,- ափսոսանք հայտնեց ճարտարապետը։

Հովսեփ Խուրշուդյանը ևս կարծում է, որ կառուցապատողները պետք է բարի լինեն պահպանել օրենքները, քաղաքաշինական նորմերը ու նաև բնակիչների շահերը, ամեն ինչ չի կարելի արդարացնել ներդրումներով։  «Ես հասկանում եմ, որ ցանկացած իշխանության համար թվերը, ներդրումները կարեւոր են, նախկինների դեպքում՝ նաեւ իրենց գրպան հոսելիք գումարների առումով: Սակայն Երևանը պատկանում է երևանցիներին, ու եթե մարդիկ 50-60 տարի ապրել են ամեն առավոտ Մասիսի վեհաշուք տեսարանով զմայլվելով, դա դարձել է իրենց քաղաքային մշակույթի անքակտելի մասը: Իհարկե, կառուցապատողների համար առավել շահավետ է շենքեր կառուցել հենց քաղաքի կենտրոնում, այդպես կարելի է առավելագույն շահույթ ստանալ: Բայց եթե Երևանը ունի երևանցիների ու քաղաքի շահերով մտահոգ իշխանություն, ապա երևանցիները պետք է վստահ լինեն, որ հանուն փողի քաղաքը չի շարունակվի ավիրվել, որ կենտրոնի գերբեռնվածությունը գնալով ավելացնող կառուցապատումները կդադարեցվեն»,- նշել է Խուրշուդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում