Հունան Պողոսյանը ժամանել է Կապան, որտեղ արդեն մի քանի ժամ ոստիկանության շենքի առջև հավաքված քաջարանցիները պահանջում են ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին՝ հայտարարելով, որ նրանց ոստիկանությունում բռնության են ենթարկել։
Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, վստահեցնում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել և դադարեցնել բողոքի ակցիան։