Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերի առջև. մինչ օրս չունենք էներգետիկայի զարգացման ռազմավարություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը.

-Պարոն Խաչատրյան, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով վեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, մերժեց Հայաստանի և Բելառուսի (նկատենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես պարբերաբար բարձրացնում է Բելառուսին մատակարարվող գազի գնի իջեցման հարցը) ղեկավարների՝ գազի միասնական գնագոյացման, կամ այլ կերպ ասած՝ էժան գնի առաջարկը՝ ընդգծելով, որ այն ընդունելի չէ, քանի որ դրա համար պետք է ինտեգրացիայի ավելի խորը մակարդակ: Նախ կխնդրեմ մեկնաբանեք Պուտինի այս դիրքորոշումը, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այն պայմանավորված և արդյո՞ք անսպասելի էր նրա կողմից այսպիսի պատասխանը:

-Նման պատասխանը նշանակում է հարցի լուծումից խուսանավել: Մի կարևոր հանգամանք, որ պետք է հաշվի առնվի՝ ԵԱՏՄ-ի հզորանալը ձեռնտու պետք է լինի միության անդամ երկրներին: Հզորության գրավականն  անդամ երկրների ուժեղ, մրցունակ տնտեսություն ունենալն է: Այս մոտեցումը նշանակում է, որ  ՀՀ-ն ավելի մեծ օգուտ կբերի Միությանը, եթե ի վիճակի լինի շարունակելու վերջին երկու տարիների սկսած բարեփոխումները:Այդ բարեփոխումների ճակատագիրը կախված է նրանից, թե ինչքանով մրցունակ տնտեսության հնարավորությունը կօգտագործվի: Դրան նպաստող գործոններից է գազի գինը, որը միշտ էլ էական  նշանակություն է ունեցել մեր կյանքում: Այսօր Հայաստան պետությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադրել նման գնային քաղաքականություն, նշանակում է խոչընդոտել զարգացմանը, բարեկեցության բարձրացմանը, ավելի կարճ ձևակերպմամբ՝ նոր մարտահրավերի առջև կանգնեցնել: Որևէ տնտեսական հիմնավորում գնի բարձացման հիմքում չկա, դրա մասին են վկայում նաև ռուսկան որոշ մասնագետներ: Մինչ օրս տարիներ շարունակ որևէ հիմնավորում չի ներկայացվել, որտեղ կհիմնավորվեր ՀՀ-ին վաճառվող գազի գնի մեծությունը, չկան այդպիսի հաշվարկներ, չկան այդպիսի հիմնավորումներ: Նախկինում գազի գնի բարձրացումը կանխելու գինը պետականության, ՀՀ սեփականության կորստի հաշվին է տեղի ունեցել: Դրա քաղաքական գինը Հայաստանում իշխանության վերարտադությունն է եղել, հիշենք թեկուզ  2012- 2013թ. պատմությունները, երբ հանուն իշխանության պահպանման գործող իշախնությունը Ռուսաստանի Դաշնության սեփականություն դարձրեց  ՀՀ-ին պատկանող գազի համակարգի վերջին 20 տոկոսը: Իսկ եթե սրան ավելացնենք նաև նույն 2013 թվականի դեկտեմբերին կնքված խայտառակ, նվաստացուցիչ, վասալային պայմանագիրն ամբողջ իր բովանդակությամբ, համաձայն որի Հայաստանը՝

ա. զրկվեց այլ երկրից գազ ներկրելու ինքնուրույն իրավունքից,

բ.  պարտավորվեց ապահովել «Գազպրոմ Արմենիա»-ին ՀՀ-ում մշտական շահույթ ստանլու իրավունքը,

գ. էլեկտրաէներգիա արտահանելու առաջնահերթ իրավունք տվեց «Գազպրոմ Արմենիա»-ին, ապա կարող ենք փաստել, որ գազի գնի տնտեսական բովանդակությունը երբեք առաջնային չի եղել,այլ այն ուրիշ  նպատակ է հետապնդել: Փաստենք պարզապես, որ մենք որպես պետություն հերթական  փորձության առջև ենք կանգնած, իսկ նման իրավիճակներում մենք հաջողություն ենք ունեցել, երբ կարողացել ենք օգտագործել հաջողության հասնելու բոլոր գործիքները՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական:

-Իսկ ինչպե՞ս կարող ենք հասկանալ ՌԴ նախագահի այն հայտարարությունը, թե միասնական գնի համար ինտեգրացիայի ավելի խորը մակարդակ է պետք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական գործընկերն է և բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, առավել խորը ի՞նչ ինտեգրացիայի մասին է ակնարկում Պուտինը:

-Ինտեգրման ցանկացած գաղափար, ծրագիր իրականություն է դառնում երկարաժամկետում: Այն մեկ օրվա աշխատանքի արդյունք չի կարող դառնալ: Միջազգային փորձը դրա ապացույցն է, վերցնենք մեզ շատ հոգեհարազատ Եվրամիության պատմությունը, անցած ճանապարհը: ԵԱՏՄ-ն իր նախագծած գաղափարներում նույնպես նախատեսում է  ինտեգրման խորացում: Այստեղ մի բայց կա՝ ԵԱՏՄ երկրները ոչ վաղ անցյալում մի հսկա կայսրության ԽՍՀՄ-ի անդամ էին և բոլորի մոտ դեռևս թարմ են հիշողությունները կապված նրա հետ: Առավել ևս քաղաքական ինքնուրույնության խնդիրն այդ միության անդամների մեջ միշտ էլ խնդրահարույց է եղել, մեղմ ասած: Պատահական չէ, որ ԵԱՏՄ ստեղծելու գաղափարի հենց սկզբից քաղաքական ինտեգրման խոսակցությունները փակվեցին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից: Հիշեցնենք, որ վերջինս բարձրագույն կուսակցական, պետական պաշտոններ էր զբացենում նաև խորհրդային Ղազախստանում: Այս հարցը շատ նուրբ, զգայուն է, և , երբ խոսք է գնում ինտեգրման և դրա խորացման անհրաժեշտության մասին, ապա պետք է հիշել, որ այն վերաբերում է միայն և միան տնտեսկանին: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անհանգստանալու ավելի լուրջ հիմքեր ունենք, քանի որ նախկին իշխանությունները կարողացել են իրենց իշխանության մնալու հարցը լուծել ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների արժեզրկման, երբ այն ներկայացվում էր որպես գույք-պարտքի դիմաց գործարքի տեսքով, գազի մատակարարման համակարգը մաս-մաս փոխանցելու ոչ արժանապտիվ եղանակով, որի արդյունքում մենք մաս-մաս կորցրեցինք նաև մեր ինքնուրույնությունը: Վերը թվարկածները չեն նպաստել մեր հարաբերությունների ամրապնդմանը, ընդհակառակը՝  մինչ օրս էլ շարունակում են դժգոհության առիթ հանդիսանալ: Մեր այսօրվա իշխանությունը, կառավարությունը պարտավոր է այս իրավիճակում գտնել այն լուծումը, որը կամրապնդի հայ-ռուսական հարաբերությունները, չի խաթարի երկրի զարգացումը, միաժամանակ դա տեղի չի ունենա մեր պետության, ՀՀ քաղաքացիների արժանապատվության հաշվին, ինչին բազմաթիվ անգամ  ականատես ենք եղել վերջին քսան տարիների ընթացքում:

-Պարոն Խաչատրյան, մենք տարիներ շարունակ ականատեսն ենք նաև այն բանի, որ տարբեր իրավիճակներում, ընդհուպ նաև քաղաքական, մատակարարվող  գազի գինը, որպես մահակ,  ճոճվում է Հայաստանի գլխին: Հիշենք նաև ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի վերջերս արած այն հայտարարությունը, որ Հայաստանը պարտավորություններ ունի այս հարցում: Արդյո՞ք ժամանակը չէ  բնական եղանակով դուրս մղել  ռուսական գազի սպառումը հայաստանյան շուկայից, մասնավորապես զարկ տալով  այլընտրանքային էներգիայի ստացմանը, վերականգնվող էներգիայի աղբյուրներին՝ արևային էներգիա, թերթաքարային գազ, հողմային էներգիա, հիդրոէներգիա և այլն:

-Արհեստական հարցադրումներ ոչ մի իրավիճակում պետք չէ անել: Ինչ ի նկատի  ունեմ՝ եթե տնտեսական անհրաժեշտությունը պահանջելու է անցում կատարել էներգիայի այլընտրանքային աղբյուրների, ապա  ուշ թե շուտ դա կլինի: Ժամանակի առումով, եթե կան խոչընդոտներ, իհարկե, պետք է վերացվեն: Այսօրվա իրավիճակը հետևյալն է՝ տեսանելի հեռանկարում դեռևս գազի կարիք ունենալու ենք, դեռևս մատակարարը «Գազպրոմն» է: Սրանից ելնելով էլ պետք է իշխանությունն իրականացնի իր քաղաքականությունը՝ և¢ տնտեսության ամբողջական կտրվածքով, և¢ մասնավորապես տվյալ բնագավառին առնչվող հարցերի շրջանակներում:

-Հայաստանում, իհարկե, գործում է արևային էներգիայի կայանների տեղադրման  ու դրանց օգտագործման ծրագիրը , սակայն ոչ բավարար  մասշտաբներով: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ կառավարությունն ավելի ինտենսիվ չի աշխատում այս ուղղությամբ և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ոլորտում հնարավորինս շատ ներդրումներ ներգրավելու համար:

-Վերը նշածիս  ավելացնեմ, որ այլընտրանքային էներգիայի անցումը պարզ ու հեշտ  չի տրվում: Իհարկե դրան ուղղված հատուկ քաղաքականություն  է պետք իրականացնել, որը հիմնականում վերաբերում է սակագնային քաղաքականությանը: Դա էլ իր հերթին պայմանավորված է միջազգային շուկայում ածխաջրային հումքի գներից: Սա միայն ընդհանուր կողմերով, քանի որ ամեն մի երկիր ելնելով իր առանձնահատկություններից այդ հարցում էլ իր ուրույն ուղին է նախընտրել: Մեր խնդիրն այն է, որ մինչ օրս չունենք էներգետիկայի զարգացման ռազմավարություն: Այն ինչ եղել է, այլևս պիտանի չէ, նորի կարիքը կա: Որպես հիշեցում ասեմ՝ տարիներ առաջ, երբ մեզ պարտադրվեց համատարած գազաֆիկացման ծրագրի իրականացման այսօրվա գործող ծախսատար, ոչ արդյունավետ համակարգը, գաղափար էր առաջ քաշվել Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրա հիմնավորումն այն ժամանակ էլ՝ մոտ 15 տարի առաջ, լիարժեք չէր, ընդամենը ցանկությունների շարադրանք էր:

Խնդրի լուծումը պահանջում  է լրջագույն ուսումնասիրություն, իրավիճակի ռեալ գնահատում, մասնագիտական լուրջ պոտենցիալ: Սա է հաջողության հասնելու միգուցե երկար, բայց արդյունավետ ճանապարհը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում