Հայկական կողմը ցավում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սխալ մեկնաբանված հայտարարությունը վշտացրել է վրացի կոլեգաներին: Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ըստ Զալկալիանիի, վրացական կողմը դիվանագիտական ուղիներով պարզաբանումներ է պահանջել Հայաստանի համապատասխան գերատեսչություններից: «Բնականաբար, հենց որ մենք լրատվամիջոցներից տեղեկացանք նման հայտարարությունների մասին, անհապաղ արձագանքեցինք դիվանագիտական ուղիներով … Իհարկե, մեղմ ասած, սա շատ սխալ էր այդպես վարվել հարևան և բարեկամ երկրի հետ, մանավանդ՝ պաշտոնատար անձանց կողմից, այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսին է Առողջապահության նախարարը», – ասել է նախարարը:
Զալկալիանին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր տեսակետն է հայտնել Երեւանում Վրաստանի դեսպանության միջոցով:
«Ես ուզում եմ հավատալ, որ դա զլմ-ների կողմից սխալ մեկնաբանություն էր եւ այն անհանգստությունը, որը հայտնել էր Հայաստանի առողջապահության նախարարը դեսպանատուն կատարած զանգի ժամանակ, անկեղծ էր», ավելացրել է նա: