Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Մանդատ չենք տվել, որ նեյնիմ-նեյնիմ խաղան. հեղափոխությունից հետո նոր որակի պետություն ունենալու երազանք ունեինք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ի՞նչ կարծիք ունեք ընթացիկ ներքաղաքական իրավիճակի մասին։ Հեղափոխության աջակից ուժերից շատերն իշխանություններին մեղադրում են դանդաղկոտության, չափից դուրս մեղմ քայլերի, նույնիսկ պոպուլիզմի մեջ։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ հեղափոխական իրական ռեֆորմներ անելու հարցում իշխանությունները ձախողել են։

Հայաստանում կան բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ։ Չեմ ուզում դրանք թվարկել, բոլորին են հայտնի։ Համավարակն էլ գումարվեց դրան ու խառնաշփոթ դարձավ։ Հեղափոխությունից հետո մենք նոր որակի պետություն դառնալու երազանք ունեինք, ու դրա անհրաժեշտությունն այժմ շատ է զգացվում։ Գողապետությունը պետք է դառնար նոր պետություն։ Իշխանությունից այսօր պահանջվում են նոր ռազմավարություններ, նոր հայեցակարգեր ու նոր գաղափարներ։ Բացի դրանից՝ հասարակությունը դուրս է գալիս առաջվա էյֆորիայից ու մտածելով սկսում է հարցեր առաջադրել, պահանջներ ներկայացնել։ Երբ նոր էին եկել իշխանության՝ մենք ասում էինք, որ գործող Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որից բխում են մնացած օրենքները, ու անմիջապես պետք է փոխվի։ Դավիթ Հարությունյանն ու ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը մի սատանայական փաստաթուղթ են կազմել, որ ոնց պտտվես, ընկնես թակարդը։ Սահմանադրությունը բազմաթիվ անորոշությունների դաշտ է, ոնց կիրառես՝ հայտնվում ես հակասությունների մեջ։ Ուստի պետք է փոխվեր ողջ Սահմանադրությունը, պարզ հստակ ու հասկանալի դառնային բոլոր ձևակերպումները։ Բայց իշխանություններն այդ ճանապարհով չգնացին ու հիմա եկել հասել են նոր անորոշությունների ու փակուղիների։ Ուզում են վեթինգ կիրառել, բայց հենց կիրառեն՝ կընկնեն փակուղու մեջ, որովհետև նրանք էլ կդիմեն ՄԻԵԴ ու հսկայական փողեր կկորզեն մեր պետությունից ու իշխանությունից։ Համավարակն էլ եկավ խանգարեց այս ամենին, բայց Ազգային ժողովն էլ աշխատում է, պետք է այս հարցերն արագ լուծում ստանան։

– Կարծում եք՝ Սահմանադրական դատարանի հարցը կարելի՞ է Ազգային ժողովում լուծել և չսպասել, որ համավարակն անցնի, ու հանրաքվե անցկացնեն։

– Իհարկե կարող է, ո՞վ է Ազգային ժողովն ընտրել, ժողովուրդը։ Բա ինչի՞ համար ենք իրենց մանդատ տվել, թող գործի դնեն, ոչ թե նեյնիմ-նեյնիմ խաղան։ Խնդիրները պետք է հեղափոխական ձևով լուծվեն, ոչ թե թավշյա բամբակներով։ Կեղտը բամբակով չես կարող մաքրել, ցախավել է պետք։

Նույնը նաև Քոչարյանի դատը։ Փաստաբանները դատական պրոցեսը սարքել են կատակերգություն։ Քոչարյանը մեղքի գիտակցությունը կորցրել է, չունի խիղճ, չկա նաև զղջում ու առաջ գնալու հնարավորություն։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նախկինում արծաթագործ է եղել, 30 արծաթ շատ կսիրի, նոր միջնորդություններ են անում, որ դատական պրոցեսը ձգձգեն։ Նրանք միշտ աշխատում են իրականությունից ու արդարադատությունից փախնել որքան հնարավոր է հեռու։

– Իշխանությունները չունեն լեգիտիմության պակաս, ի՞նչն է խանգարում կտրուկ մեթոդների դիմել։

– Արդյունավետ զարգացման ու առաջընթացի համակարգ չունեն։ Չկարողացան այն ձևավորել, ուժեղ առաջ գնացող, ծանրակշիռ համակարգ չունեն։ Բացի դրանից՝ իրենց խանգարում է տեղեկատվական սպառնալիքը, որը պարզապես պատերազմ է հայտարարել այս իշխանություններին։ Իրենք ասում են՝ հիբրիդային պատերազմ, բայց իրական պատերազմ է։ Դրսից թուրքերն են պատերազմ հայտարարել, ներսից՝ նախորդ իշխանության մնացուկները, ում ձեռքերում է ամբողջ գումարը և տեղեկատվության միջոցները։ Տիրապետում են հսկայական ռեսուրսների, հաշիշի նման դոզավորված նպատակ ունեն կազմաքանդել մեր հանրությանը, կոտրել դիմադրողականությունն ու մարտական պատրաստվածությունը։ Չգիտեմ, սա պայմանավորված է, ուղղակի է կատարվում, թե անուղղակի, բայց մեր ներքին թշնամիներն իրենց գործողություններով օգնում են արտաքին թշնամիներին։ Ֆանտաստիկ ստեր են տարածում, ժողովրդի մի մասը հավատում է, մյուսը՝ ոչ։ Իմ կարծիքով՝ ուղղորդվում են ռուսական շրջանակներից և ուզում են ամեն կերպով իջեցնել Փաշինյանի վարկանիշը։ Եթե իջեցնեն մի սանդղակի, որն իրենց բավարարում է, հաջորդ քայլն ավելի վտանգավոր կլինի։ Բայց նրանց դեմը ո՞վ առնի, օրենսդիրնե՞րը, բերանները ջուր առած՝ հավերի նման նստած են։ Մի մասն ընդհանրապես ոչ մի մակարդակի չի բավարարում, ո՞նց կարող են լուրջ օրենքներ ընդունել ու մաքրել ավգյան ախոռները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում