Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությունը, տնտեսական պասիվ վիճակը, աշխատատեղերի մոտ մեկ ամիս փակ լինելը միանշանակ խփում է առաջին հերթին քաղաքացու գրպանին:
«Առաջին լրատվական»-ը հարցախույզ իրականացրեց Երևանի փողոցներում՝ քաղաքացիներից պարզելու, թե ֆինանսական ինչ խնդիրներ են ունեցել այս ընթացքում: Մեզ հետ զրույցում քաղաքացիների մի մասը նշեց, որ կարանտինային պայմաններում ֆինանսական դժվարություններ ունեցել են: Ոմանք աշխատանք են կորցրել, որոշների դեպքում եկամուտների նվազում է եղել: Քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ այս ընթացքում ֆինանսական կորուստներ չի ունեցել, աշխատել են հեռավար:
Մանրամասները՝ տեսանյութում: