Իրանի հարավարևմտյան մասում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է Իրանի սեյսմիկ կենտրոնը:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Կոհգիլուե-Բոյերահմեդ գավառում՝ Դոգոնբադան բնակավայրից 14 կմ հեռավորության վրա, 10 կմ խորքում:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 13.41-ին (Երևանի ժամանակով՝ 12.11-ին):