Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Օրենքով գողերի ու քրեականների դեմ արդյունավետ պայքարելու քաղաքական կամք չկա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քրեական արդարադատության փորձագետ, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:

– Պարոն Գասպարյան, մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանի տարբեր քաղաքները «նայող» հայազգի քրեական հեղինակություններ Ռուսաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի և օրենքով գողերի դեմ անցյալ տարի ընդունված օրենքի պատճառով վտարվում են այդ երկրից։ Նրանցից շատերը եկել են Հայաստան։ Հիմա սա լուրջ խնդիր արդյոք չե՞ք համարում, այն դեպքում, երբ ՀՀում, ըստ տարբեր գնահատականների,  ոստիկանությունը, մեղմ ասած, ոչ այնքան լավ է աշխատում: Մեզ մոտ ևս արդեն գործում է նման օրենք, բայց ներկա դրությամբ թերևս դրա արդյունքը չենք տեսնում։  Ըստ Ձեզ՝ սա օրենքի կիրարկման թերությո՞ւնն է, թե՞ պայքարելու կամքի բացակայությունը։

– Քրեական ենթամշակույթի, օրենքով գողերի դեմ չեն պայքարում, որովհետև նրանք գործում են այլ օրենքներով։ Այդ օրենքները գործելու են այնքան ժամանակ, քանի դեռ ֆորմալ օրենքները չեն գործում, քանի դեռ մենք ընդամենը հայտարարում ենք, որ գիտության առաջընթացն են որդեգրել։ Նույն այս կորոնավիրուսի դեպքում հասկացանք, որ ոչ մի գիտական հետազոտություն չկա, թեպետ մենք շատ կարևոր գիտահետազոտական ինստիտուտներ ունենք։ Քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ մի քանի ուղղություններ կան։ Առաջին՝ բանտերում պետք է ներդնել դինամիկ անվտանգության համակարգ, որը ենթադրում է դատապարտյալ և աշխատակից հարաբերությունների կանոնակարգված և պոզիտիվ հիմք։ Երկրորդ՝ ենթադրվում է վերասոցիալականացման ծրագրերի հիմնավոր ներդրում ու կոնկրետ ակրեդիտացիայի հասած ծրագրերի ներդրում։ Երրորդ՝ անպայման կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքն է, որ բանտից դուրս է։ Առաջին երկուսը բանտի ներսում անելիքն է, մյուսը՝ դրսում։ Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի համեմատության մասով ասեմ. դա լավագույնը  չէ, որովհետև աշխարհի մակարդակով սրանք այն պետություններն են, որոնց բանտերը գերծանրաբեռնված են։

Սաակաշվիլիի օրինակը, երբ վերջինս լքեց իր պաշտոնը։ Նրա քաղաքական վախճանը եկավ հենց բանտում։ Բանտային համակարգը, իրավապահ համակարգը պատրաստ չէ մարդուն հետ դարձնել հանրություն։ Քրեական ենթամշակույթի կրողներին տանել նստեցնել զոն նայողի կողքին՝ լավագույն լուծումը չէ։ 1917 թվականից ցարական Ռուսաստանը պայքարում էր քրեական ենթամշակույթի դեմ։ Պայքարում է առ այսօր։ Կան հստակ փաստագրված ու գիտականորեն ապացուցված մի շարք տեսություններ այն մասին, որ որքան խստացնում ես նրանց դեմ պայքարը, այնքան նրանց դերն ավելի մեծանում է։ Տառապյալի կարգավիճակում հայտնվելը մարդուն դարձնում է առավել հանրաճանաչ։ Այդպես են ընտրվում նախագահները, վարչապետները, որովհետոև բանտում, աքսորում անցկացրած տարիները, նեղության մեջ, ծանր պայմաններում ապրելուց հետո վերադարձը ծնում է փրկչի կերպար։ Որքան այդ ռեպրեսիվ մեթոդներն անհիմն են, այնքան այն մարդկանց, որոնց ֆորմալ օրենքներով կարելի էր դատապարտել, դերն ավելի ենք բարձրացնում։ Փետրվարի 22-ից ուժի մեջ մտած քրեական հոդվածներից ոչ մեկով մենք չունենք հարուցված քրեական գործեր կամ հետապնդումներ։  Ինչո՞ւ էին արվում այդ փոփոխությունները, ի՞նչ ենթատեքստեր կային դրանց տակ՝ որևէ հիմնավորում, բացի այն բանից, որ քաղաքական որոշում էր, բացի այն բանից, որ քրեական ենթամշակույթը չարիք է Հայաստանի համար, չկա: 98 թվականից մինչև այսօր մենք ունեցել ենք 10 հազար հանցագործություն ամեն տարի, այս տարի արդեն 20 հազարի է հասնում: Այս պահին պայքարում եք քրեական ենթամշակույթի դեմ, նրանք ծնում էին հանցագործություններ, ինչպե՞ս եղավ, որ ամեն տարի նույնաբովանդակ հանցագործություններ են եղել:

Ինչո՞վ ենք նրանց խանգարել: Եվ ընդամենը քաղաքական հայտարարությունները, թե նախկինները նրանց հետ սուրճ են խմել… հա, եղբայր, դու մի խմիր նրանց հետ սուրճ: Դու ունեցիր ամուր իրավապահ համակարգ, դու ունեցիր սոցիալական ամուր ծառայություններ: Պետք է հասկանալ ինչ անել, որպեսզի այն գործոնները, որոնք կրիմինոգեն են, սկսեն նվազել: Այս ամեն ինչը Հայաստանում չկա: Հայաստանում կան ինչ-որ ֆրագմենտալ երևույթներ: Եղբայր, դուք հանցավորության հետ աշխատել չգիտեք: Դուք կա՛մ փռում եք ասֆալտին, կա՛մ անգործության եք մատնվում: Նույնիսկ գործող օրենքներով հանդերձ՝ մենք հանգիստ կարող էինք քրեական ենթամշակույթ կրողին պատասխանատվության ենթարկել: Օրենքով գողը արժեհամակարգի, վարքի մոդելների ամբողջություն է, որ դրսևորվում է բոլոր հարաբերություններում, դրսևորվում է այդ արժեքների ամբողջ ուժով և ժամանակի մեջ կայուն է: Մեր Քրեական օրենսգիրքն ասում է՝ պատիժ նշանակելիս հաշվի առեք անձին և նրա  կատարած արարքը: Այս երկուսի միավորմամբ պետք է պատիժ նշանակվի: Դիտարկեիք, որ, օրինակ, մարդն օրենքով գող է, հետևաբար հանցագործություն ծնող ու ֆինանսավորող օղակ է, որպես ծանրացուցիչ հանգամանք օգտագործեիք: Ձեզ ո՞վ էր բռնելու:

– Եթե Վրաստանի օրինակը փորձենք դիտարկել, երբ այն ժամանակ Սաակաշվիլին շատ կոշտ պայքար էր մղում «օրենքով գողերի» դեմ, որի արդյունքում նրանց մի մասը վտարվեց երկրից, մի մասը բանտում հայտնվեց և այլն, հիմա Հայաստանում պայքարի արդյունավետ ի՞նչ միջոցներ կան, կամ ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն, որպեսզի այս առումով Հայաստանը պարբերաբար չդառնա նրանց համար «գործելու ապահով վայր»:

– Ակադեմիկոսների, բժիշկների, գիտությամբ զբաղվող մարդկանց համար այդ մարդիկ հեղինակություն չեն: Նրանք հեղինակություն են այնպես, ինչպես անտառի գայլերը: Գայլին վերացնելով՝ անտառին վնաս ես տալու: Այստեղ խոսքն այն մասին չէ, որ դու պետք է ծնես օրենքով գողեր: Այստեղ խոսքն այն մասին է, որ եթե դու պետություն ես, պետք է կարողանաս կառավարել հանցագործությունը: Առանց հանցավոր խմբերի, հանցագործությունների՝ պետություններ չկան: Կան պետություններ, որոնք ունեն արդյունավետ կառավարման մեթոդներ: Իսկ ինչ է նշանակում կառավարել: Նշանակում է՝ կանխատեսել բոլոր այն կրիմինոգեն/քրեածին գործոնները, որոնց պատճառով կարող են ի հայտ գալ հանցագործություններ, անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկել օրենքը խախտողին և համայնքահեն ծառայությունները դարձնել բազմազան ու մատչելի սոցիալական այս խմբի համար: Այդ մարդիկ մեծածավալ աշխատանք են անում: Գումար են հավաքում, «օբշյակ» ձևավորում:

Մի՞թե մենք ազգային անվտանգության, ոստիկանության կոնկրետ ստորաբաժանումների աշխատակիցներ չունենք, որպեսզի այդ բոլոր սխեմաները շատ արագ բերեն դնեն իրավապահ համակարգի առջև: Աշխարհը «դեմ պայքար» տերմին չի օգտագործում: Հանցավորության դեմ չեն պայքարում: Աշխատում են նրա հետ: Աշխատել նշանակում է նրանց մասին գիտելիք ունենալ: Մենք նրանց մասին ունենք սակավ տեղեկատվություն ու դա առանց խորքային եզրակացության ենթարկելու ուզում ենք ճակատային բոլորին հրամցնել, որ օրենքով գողը վատ բան է, եկեք դատենք: Հա, ո՞վ է ասում, որ լավ բան է: Ո՞վ նման բան ասաց: Բա տարեք, ինչո՞ւ չեք տանում: Դուք չգիտե՞ք օրենքով գողերի անունները կամ տեղերը: Բռնեք, տարեք: Այս օրենքները, փոփոխությունները ենթադրում են հետևյալը: Մի օպեր գնում կանգնում է Պողոսի դիմաց, ասում է՝ եղբայր, դու, օրինակ, Վքեն ես, ասում է՝ այո, դու օրենքով գող ես, ասում է՝ այո, դա արդեն բավարար է, որպեսզի նյութեր նախապատրաստվեն, քրեական գործեր հարուցվեն,  տանեն նստեցնեն: Բավարար է այդքանը: Ինչո՞ւ չեք անում:  20 տարի հետո այդ մարդը դուրս է գալիս: Մեր բանտային համակարգում պատիժը չի նպաստելու, որ օրենքով գողը հրաժարվի իր կոչումից ու ասի՝ դե լավ, գաղութն ինձ օգնեց: 20 տարի հետո մեկ այլ օպեր գալիս ասում է՝ բարև ձեզ, դուք օրենքով գող Վքեն եք, ասում է՝ այո, էլի նորից նյութեր պետք է նախապատրաստվեն, ու մարդուն տանեն ազատազրկման: Սա ենթադրում է անընդհատ պրոցես, որը չի կանգնելու: Բայց հիմա այս ամենը չի արվում, ու ինձ համար պատճառը քաղաքական է: Բացառում եմ, որ մեր ոստիկանությունը կամ հատուկ ծառայությունները չգիտեն օրենքով գողերին կամ նրանց տեղը:  Ոստիկանությունում էլ, ազգային անվտանգությունում էլ մի ամբողջ բաժին զբաղվում է քրեական հեղինակությունների հարցով: Հետևաբար չկա կամք և ցանկություն այս մարդկանց բերելու քրեակատարողական հիմնարկներ: Ինչո՞ւ չենք կարողանում անել: Որովհետև չենք կարողանում հասկանալ՝ այս մարդիկ ի՞նչ են անում, ինչո՞ւ են հեղինակություն ունենում, որ մի ամբողջ վարչապետ, բանտապետ, ոստիկանություն այդ հեղինակությունը չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում