Թուրքիայում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 1186-ով, մահացել է 32 մարդ: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:
«Այսօր հայտնաբերվել է 1186 նոր դեպք, ընդհանուր՝ 155 686 վարակված: Այսօր մենք կորցրինք 32 պացիենտի, մահացածների ընդհանուր թիվը՝ 4308: Այսօր բուժվել է 1491 պացիենտ, ընդհանուր՝ 117 602», – Twitterում գրել է Քոջան: