Լուրեր
Փորձում են ցեց գցել իշխանության ներսում. «Իմ քայլի» պատգամավորը լուրջ չի ընդունում Միքայել Մինասյանին
  • 17:40
  • 2020-05-24
  • Դիտումներ՝ *

Բոլոր տեսակի շահարկումները համավարակի հետ կապված համարում եմ ոչ տեղին, նույնիսկ համարում եմ անբարոյական: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե «հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»:

«Չի կարելի հատկապես այս վիճակում, երբ մեր հազարավոր քաղաքացիներ ինֆեկցիոն հիվանդանոցներում պառկած են, փորձել շահարկումներ անել այդ հիվանդության հետ կապված հարցերում: Կան նաև մարդիկ, քննադատներ, որոնք այս օրերին ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն: Այսինքն քննադատում են իշխանությքուններին, բայց զերծ են մնում համավարակի շուրջ շահարկումներից: Ես կարծում եմ, որ կառավարությունն իր ուժերի ներածին չափով քայլեր անում է»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *