Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 10:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 18 ՍՏ 791 համարանիշի և Opel մակնիշի 34 ՍT 430 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: