Wednesday, 24 04 2024
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում

Երևանում տղամարդը կտտանքների է ենթարկել, խոշտանգել և ինքնասպանության փորձի է հասցրել կնոջը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ»  նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց  Արթուր Խ.-ի գործի դատական քննությունը:

Պետք է ասել, որ դատավոր Դավիթ Բալայանը ներկա պայմաններում քրեական գործերի բուն քննություն իրականացնող նիստեր կազմակերպելու և անցկացնելու հարցում համառություն ու եռանդ դրսևորող քիչ դատավորներից է: Դավիթ Բալայանի նախագահությամբ քննվող, օրինակ, աղմկոտ գործերից՝ Դավիթ Սանասարյանի գործով նիստերը պարբերաբար տեղի են ունենում՝ ի տարբերություն այլ աղմկոտ գործերով անընդհատ հետաձգվող նիստերի: Ըստ երևույթին՝ պատահական ու ցուցադրական չէր, որ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի արգելափակման օրը հենց դատավոր Դավիթ Բալայանն էր, որ փորձեց անգամ պատուհանից մտնել դատարան՝ իր ամենօրյա պարտականությունների կատարմանն անցնելու հարցում բացառիկ եռանդ դրսևորելով…

Կորոնավիրուսային համավարակի այս օրերին Դավիթ Բալայանը ավարտել է վեց քրեական գործերի դատական քննությունը: Ներկայումս դատավորի վարույթում 94 քրեական գործ կա:

Դավիթ Բալայանին է մակագրվել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը:

Ներկայացվող գործով ամբաստանյալը՝ Արթուր Խ.-ն, Շենգավիթի դատարան էր բերվել «Արմավիր» ՔԿՀ-ից: Նա ներկայացվել էր առանց դիմակի ու առանց ձեռնոցների: Ամբաստանյալն ասաց, որ ՔԿՀ-ն ո՛չ իրեն, ո՛չ դատարաններ տեղափոխվող այլ կալանավորների չի ապահովել դիմակներով ու ձեռնոցներով: Առանց դիմակների ու ձեռնոցների կալանավորները տեղափոխվել են փակ մեքենայով…

Առանց դիմակի ու ձեռնոցի ամբաստանյալին դատարանի դահլիճ ուղեկցած ոստիկաններից մեկը նույնպես չուներ դիմակ ու ձեռնոցներ, նա կիպ նստեց ամբաստանյալի կողքին: Նախագահող դատավորը դիտողություն արեց ոստիկանին, նրան դահլիճից դուրս հրավիրեց, մյուսներին հորդորեց անհրաժեշտ հեռավորություն պահպանել ամբաստանյալից, իսկ ամբաստանյալին հորդորեց հաջորդ անգամ ՔԿՀ-ից դուրս բերվելիս պարտադիր պահանջել դիմակ ու ձեռնոցներ: Ամբաստանյալին նույն բանը հորդորեց նաև նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մերի Ալավերդյանը:

Արթուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել իր փաստական կնոջը՝ Ասյա Օ.-ին (անունը փոխված է)  պարբերաբար, դիտավորությամբ ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք պատճառելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և դիտավորությամբ նրա առողջությանը թեթև վնաս պատճառելու, ինչպես նաև ինքնասպանության փորձի հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով, 117 հոդվածով և 110 հոդվածի 1-ին մասով:

Այս գործով դատարանն ավարտեց դատաքննությունը և անցավ  կողմերի վիճաբանություններին:

Պետք է ասել, որ տուժող Ասյա Օ.-ի հարցաքննությունը դատարանում ավարտել հնարավոր չի եղել՝ տուժողի առողջական վիճակով պայմանավորված: Դատարան ներկայացված բժշկական տեղեկանքում նշված էր, որ տուժողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել,  նրան «հակացուցված են սթրեսային գործոնները»:

Տուժողը փորձել է դատարանում ցուցմունք տալ, բայց հոգեբանորեն լարվել ու հուզական ծանր վիճակի մեջ է ընկել, ինչի պատճառով նրա հարցաքննությունն ընդհատվել է: Հրապարակվել են տուժողի նախաքննական ցուցմունքները:

Տուժող կինը ամբաստանյալի հետ համատեղ՝ փաստական ամուսնական կյանքով ապրել է մոտ երեք տարի, իսկ վերջին շրջանում նրա հետ ապրել է մշտական վախով…

Այն, ինչ երիտասարդ կինը հայտնել էր նախաքննական ցուցմունքներում, «թույլ նյարդեր ունեցողների համար չէր»:

Տուժող Ասյան Արթուր Խ.-ի հետ ծանոթացել էր մոտ 13 տարի առաջ հեռախոսով: Այդ ժամանակ Արթուրը գողության համար պատիժ էր կրում քրեակատարողական հիմնարկում: Ընդհանրապես՝ ըստ գործի նյութերի, Արթուր Խ.-ն նախկինում մեկ անգամ չէ, որ դատվել է, վերջին դատվածությունը մարված չէ:

Ասյան սկզբում հեռախոսակապով է շփվել Արթուրի հետ, ապա նրա՝ ազատություն դուրս գալուց հետո շփումները դարձել են ավելի սերտ, աղջիկը համակրել է երիտասարդին: Նշանվել են, ապա  փաստական ամուսնական կյանքով են ապրել:

Ամուսնությունը օրինական գրանցում այդպես էլ չի ստացել:

Ապրել են վարձակալությամբ:

Ըստ տուժողի՝ համատեղ ապրելու ընթացքում իրենց հարաբերությունները լարվել են Արթուրի հիվանդագին խանդի և  ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով:

2017 թվականի ապրիլին Ասյան հեռացել է Արթուրից, գնացել է հայրական տուն: Արթուրն էլ վերադարձել է իր հայրական տուն, բայց շարունակել է զանգել ու գրել Ասյային, պահանջել է, որ վերականգնեն հարաբերությունները: Ասյան ասել է, որ մինչև Արթուրը չուղղվի, նրա հետ չի ապրի…

2017 թվականի մայիսի 14-ի ցերեկը, երբ Ասյան հայրական տանը մենակ էր, բնակարանի դուռը թակել է Արթուրը, պահանջել է, որ Ասյան բացի դուռը, ասել է, թե համոզված է, որ Ասյան մենակ չէ, տղամարդու հետ է, քանի որ տանից «ձայներ է լսում»:

Ասյան բացել է դուռը՝ «ապացուցելու համար, որ տանը մենակ է»: Արթուրը մտել է բնակարան, փնտրել է տղամարդու, չի գտել, բայց տեսնելով, որ Ասյայի ննջարանի պատուհանը կիսաբաց է, պնդել է, թե տղամարդը հեռացել է այդ պատուհանից կամ պատշգամբից: Բնակարանը գտնվում է… 9-րդ  հարկում…

Արթուրը սկսել է Ասյային «խոստովանեցնելու» գործընթացը, որը կտտանքների վերաբերյալ  դաժան ֆիլմ է հիշեցնում՝ տուժողի ցուցմունքում նկարագրված:

Նախ Արթուրը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ասյայի դեմքին, հետո ոտքով հարվածներ է հասցրել նրա ոտքի ու մեջքի շրջաններին՝ պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ ու անընդհատ պահանջելով խոստովանել, որ սիրեկան ունի:

Տուժողը նշել է. «Տեսնելով, որ հարվածներով չի կարողանում խոստովանություն կորզել, Արթուրը գնաց խոհանոց, վերցրեց խոհանոցային դանակը ու վերադարձավ ննջասենյակ: Նա պահանջում էր՝ ասա՝ ում հետ ես ինձ դավաճանում, թե չէ դեմքիդ սպիներ կթողնեմ… Ես նստած էի անկողնուն, նա նստեց իմ դիմաց՝ թախտին, մի ձեռքով բռնեց գլուխս, մյուս ձեռքում բռնած դանակով սկսեց քերծվածքներ անել այտերիս… Դեմքս արյունահոսեց… Ես ֆիզիկական ցավ էի զգում… Շատ էի վախեցել, մտածում էի՝ ինձ ավելի ծանր վնաս կպատճառի… Նա ընթացքում բռնում էր նաև մազերիցս, որ գլուխս չշարժեմ… Ես անելանելի վիճակում էի… Այդ ժամանակ ինձ զանգեց մայրս, բայց այնքան վախեցած էի, որ մայրիկիս ասեցի, թե ամեն բան նորմալ է… Արթուրը սպառնացել էր՝ եթե իմ հարազատները գան ու դուռը թակեն, ինձ համար շատ վատ կլինի… Հետո նա դանակով շատ խոր քերծվածքներ արեց երկու բազուկներիս, բազուկներս էլ արյունահոսեցին… Նա ամբողջ ընթացքում բռնել էր ինձ, որ չփախչեմ, ու անընդհատ պահանջում էր, որ խոստովանեմ՝ ում հետ եմ դավաճանում… Երբ ասում էի՝ չեմ դավաճանում, շարունակում էր քերծվածքներ անել… Ես չէի դիմադրում, որովհետև վախենում էի… Միաժամանակ նա ոտքերով ու ձեռքերով էլ էր հարվածներ հասցնում, ինձ պատճառում էր ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք՝ ես ինձ  անելանելի վիճակում էի զգում… Տեսնելով, որ չեմ խոստովանում, նա նույն դանակով կտրեց էլեկտրական հոսանքի լարը, մի ծայրը միացրեց հոսանքին, մյուս ծայրը մոտեցնում էր մարմնիս… Մի քանի անգամ այդպես արեց, իսկ մի անգամ մարմնիս մոտեցրեց լարի երկու ծայրերը, ես հոսանքահարվեցի՝ ամբողջ մարմնովս դող անցավ… »:

Ըստ տուժողի՝ այդ գիշեր Արթուրը մնացել է նույն  բնակարանում, քանի որ տուժողի ծնողները ամառանոցում էին… Տուժողը նշել է, թե ինքն այդ գիշեր իր կամքով սեռական հարաբերություն էր ունեցել Արթուրի հետ, որպեսզի ապացուցի, որ չի դավաճանում, սակայն Արթուրը տուժողի համար աննկատ կերպով տեսագրել է հարաբերություններ ունենալու պահը և հետագայում սպառնացել է հրապարակել տեսագրածը, եթե Ասյան հեռանա իրենից կամ դավաճանի…

Հաջորդ օրը, ըստ տուժողի՝ «Արթուրը սպառնում էր կտրել մազերս… Ասում էի՝ էսքան բան ես արել, էդ մեկը մի արա, նա էլ պահանջում էր՝ ճշմարտությունն ասա, թե չէ դա էլ եմ անելու… Նա բնակարանում շրջում ու մկրատ էր փնտրում: Այդ ընթացքում ես ննջարանում էի… Նա մկրատը գտավ, եկավ ննջարան, սպառնաց՝ վերջին անգամ եմ հարցնում՝ ո՞ւմ հետ ես ինձ դավաճանում… Երբ նորից ասի, որ չեմ դավաճանում, նա բռնեց ինձ ու ձախ կողմից գրեթե արմատներից մազերս կտրեց… Հետո էլի կտրեց…

Էնպես կտրեց, որ տանից դուրս չգամ… Ես էլ մկրատը վերցրի ու մնացած մազերս կտրեցի… Նա զանգ ստացավ ու գնաց… Ես նրան չէի դիմադրում, քանի որ վախենում էի… Գնալուց առաջ նա նույն դանակով ծակոց արեց որովայնիս ու ասաց. «Մեկա՝ դու չես փրկվի…»: Իմ ստացած վնասվածքների քանակը քսանի էր հասնում… Ես խնդրում էի, որ չանի, ասում էի՝ ցավում է, իսկ նա ասում էր. «Իմ սիրտն ա ցավում»… Ես նախկինում ոստիկանություն չէի դիմում, երբ իմ նկատմամբ բռնություն էր գործադրում, բայց այս անգամ  ինձ անելանելի վիճակում էի զգում: Երբ նա մեր տանից գնաց, ես ոստիկանություն զանգեցի…»:

Տուժողը առաջին հարցաքննության ժամանակ «դժգույն գույներով»՝ ավելի մեղմ էր ներկայացրել իր հայրական տանը կատարվածը, իսկ վերջում նշել էր, թե հաշտվել է Արթուրի հետ ու բողոք չունի: Դա արել էր վախից՝ մտածելով՝ եթե չբողոքի, Արթուրը կհեռանա, իրեն ու ընտանիքին չի անհանգստացնի: Բայց Արթուրը շարունակել էր անհանգստացնել: Ու հաջորդ հարցաքննության ժամանակ տուժողը մանրամասն նկարագրել էր կտտանքների իրական ընթացքը…

Պետք է ասել, որ տվյալ ժամանակահատվածում այրվել էր տուժողի եղբոր «Մերսեդես» մեքենան, որը կայանված էր շենքի բակում: Տուժողի հարազատները  ենթադրել էին, թե մեքենան հենց Արթուրն էր այրել, այդ մասին հայտնել էին ոստիկանությունում:

Մեքենայի այրվելուց հետո, ըստ տուժողի երկրորդ ցուցմունքի, ինքը զանգել է Արթուրին ու հարցրել է՝ նա՞ է այրել եղբոր մեքենան: Արթուրը պատասխանել է. «Ցավ ես ինձ տվել, դե հիմա ցավ զգա…»:

Ասյան նույնիսկ հանդիպել է Արթուրին ու հարցրել է՝ մեքենան դո՞ւ ես վառել: Արթուրը, ըստ Ասյայի, նայել է նրան ու ասել է՝ բառերով չեմ պատասխանի այդ հարցիդ, լալերեն կասեմ, կհասկանաս… Ու նա, ըստ տուժողի, գլխով ասել է՝ հա, հետո ասել է՝ ախպերդ ինձ համար շատ բան ա արել, չեմ ուզեցել նրան վնաս տամ, բայց ուզեցել եմ քեզ ցավ պատճառել…

Ասյան հայտնել է. «Նախքան մեքենան վառելը Արթուրը զանգեց ինձ ու ասաց. «Գայլը արթնացել ա, տես ինչ ա լինելու…»:

Մեքենան հրկիզելու գործի քննությունը կասեցվել է՝ հանցավոր արարքը կատարողի անձը  բացահայտված չլինելու հիմքով…

Այս գործով երրորդ հարցաքննության ժամանակ տուժողը նոր զարգացումների մասին է հայտնել: Ոստիկանություն բողոքելուց հետո նա… վերսկսել էր շփումը Արթուրի հետ: Վերջինս համոզել էր, թե իրենց միակ «փրկությունը» իրար հետ… մեռնելն է…

Նա համոզել էր տուժողին, որ դեղատնից հատուկ դեղեր կգնի, իրենք միմյանց կներարկեն այդ դեղը ու իրար հետ կմահանան… Որոշել են «մահանալ» Արագածոտնի մարզում գտնվող տանը: Տուժողը մտածել է, որ մեռնելով՝ հարազատներին կազատի իր խնդիրներից…

Արթուրը դեղատնից «ամպուլներով» տուժողի համար անհայտ դեղեր է գնել: Հասել են տուն, այնտեղ հոսանք չկար:

Ըստ տուժողի ցուցմունքի. «Մոմ  վառեցինք, մի կտոր հաց կերանք… Արթուրը նորից հարցրեց՝ իր հետ ինքնասպան կլինե՞մ… Ասեցի՝ հա… Ամպուլաների դեղերը քաշեց մի ներարկիչի մեջ, դեղի մի կեսը ներարկեց իմ երակի մեջ, մյուս կեսը ես ներարկեցի նրա երակի մեջ… Քնեցինք… Առավոտյան արթնացա՝ ողջ էինք…  Փաստորեն՝ Արթուրը խաբել էր, բայց ինձ ասաց. «Աստված մեզ երկրորդ կյանք տվեց… Երկուսով գնացինք Սևան, որ մտնենք Սևանի ջրերի մեջ, հետո վերադառնանք: Գնացինք մի պատահական հանգստի գոտի… Արթուրը ստիպեց, որ ես իմ ձեռքերին նույնպիսի քերծվածքներ անեմ, ինչպիսին իր ձեռքերին կային… Իմ ձեռքերին քերծվածքների կեսը Արթուրը արեց… Նա քերծվածքներ արեց նաև մեր կրծքերին… Հունիսի լույս 13-ի գիշերը վերադարձանք  տուն… Ես հասկացա, որ Արթուրը իմ հետ խաղեր ա խաղում, ամեն բան ստից ա անում, որոշեցի, որ մեռնեմ, ես անելանելի վիճակում էի… Հավաքեցի իմ ուսանողական տարիների լեկցիաների տետրերը, մանր կտրատեցի, որ վառեմ ու հրդեհեմ տունը, ես էլ հետը վառվեմ… Արթուրին ասի՝ չեմ ուզում ապրել, տունը վառելու եմ… Արթուրն ասեց. «Ես դուրս գամ գնամ, ինչ ուզում ես արա, մենակ թե գրություն գրի, որ քո մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն… Ես գրությունը գրեցի… Արթուրը գնաց… Այդ ժամանակ զանգեց եղբայրս… Ես չէի ուզում եղբորս հանդիպել՝ վնասվածքներ կային ձեռքերիս, մարմնիս, ես որոշել էի վերջ տալ կյանքիս, հոգնել էի Արթուրի արարքներից…»:

Արթուր Խ.-ն իրեն առաջադրված մեղադրանքներից չի ընդունել միայն տուժողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքը, պնդել է, թե իր գործողությունների հետևանքով չէ, որ տուժողը մտադրվել է ինքնասպան լինել, դա տուժողի որոշումն է եղել՝ նրա անձնական ապրումներն են եղել պատճառը…

Ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդել էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով՝ տուժողի առողջությանը թեթև վնաս հասցնելու մասով, Արթուր Խ.-ի քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Դատական այս նիստին դատարանը քննարկման դրեց այդ միջնորդությունը: Կողմերը չառարկեցին: Արթուր Խ.-ն դեմ չէր, որ ո՛չ արդարացման հիմքով՝ վաղեմության ժամկետը լրանալու հետ կապված՝ այդ մասով իր քրեական հետապնդումը դադարեցվի:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ու որոշեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով Արթուր Խ.-ի քրեական հետապնդումը դադարեցվում է՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

Մեղադրող դատախազ Մ. Արամյանն իր մեղադրական ճառում նշեց, որ գործի նախաքննության ու դատական քննության ընթացքում լիովին ապացուցվել է՝ Արթուր Խ.-ն պարբերաբար խոշտանգել է տուժող կնոջը՝ նրան ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք է պատճառել, ինչի արդյունքում տուժողը, հայտնվելով ծանր  հոգեվիճակում, ինքնասպանության փորձ է կատարել:

Մեղադրողը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է մի շարք միջազգային համաձայնագրեր՝ բռնության կանխարգելման վերաբերյալ: Տվյալ դեպքում տուժողի նկատմամբ գործադրված բռնություններն ու խոշտանգումը ծանր հետևանքների են հասցրել՝ տուժողը փորձել է վերջ տալ կյանքին:

Մեղադրողն արձանագրեց, որ Արթուր Խ.-ն նախկինում մի քանի անգամ դատվել է, վերջին դատվածությունը մարված չէ, առկա է հանցավոր արարքների կատարման վտանգավոր ռեցիդիվ Արթուր Խ.-ի կողմից:

Մեղադրող դատախազը միջնորդեց՝ Արթուր Խ.-ին մեղավոր ճանաչել տուժողին խոշտանգելու և ինքնասպանության փորձի հասցնելու համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին և 110 հոդվածի 1-ին մասերով, յուրաքանչյուր հոդվածով նշանակել 3 տարի ազատազրկում, այդ պատիժներն ամբողջովին գումարելու միջոցով վերջնական պատիժ սահմանել 6 տարի ազատազրկումը:

Դատական հաջորդ նիստին ճառով հանդես կգան ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մ. Ալավերդյանը:

Դատական հաջորդ նիստը, նկատի ունենալով դատարանի մեծ ծանրաբեռնվածությունը, նշանակվեց… հուլիսի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում