Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ադրբեջանը թեստավորում է Արցախի պաշտպանությունը. Բաքվում ձևավորվող պայմանները Ալիևին մղում են ապրիլյան սցենարի կրկնության

«Սա ավելի շատ նման է ուժային ճնշման փորձի՝ սեփական բանակցային դիրքերը բարելավելու նպատակով: Բայց սկզբունքորեն այն պայմանները, որոնք ձևավորվում են Բաքվում, Ադրբեջանի ղեկավարությանը մղելու են 2016 թ. ապրիլի իրադարձությունների կրկնության»:

Ադրբեջանական զինուժի հատուկ ջոկատայինների խումբը ս. թ. մայիսի 22-ին դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Այս տեղեկությունը հաղորդել է Արցախի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ են շպրտել նրանց ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Արցախի Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից: Հակառակ դեպքում, ինչպես նշում է Արցախի ՊԲ հրամանատարությունը, առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Ամսվա սկզբից մենք գրում ենք այն մասին, որ իրադրությունը հայ-ադրբեջանական շփման և ավելի լայն իմաստով՝ Արցախի հարցի շուրջ գնալով սրվում է, և հաշվի առնելով մի շարք միջազգային, քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ներադրբեջանական գործոններ՝ գալիս ենք այն եզրակացությանը, որ գոնե տեսականորեն ադրբեջանական ռազմական ագրեսիայիա ռիսկերը գնալով մեծանում են:

Զարգացումների այս շարքի կուլմինացիան անցած շաբաթվա ընթացքում՝ մայիսի 18- 22-ը, Ադրբեջանում անցկացված լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությունն էր, որին ներգրավվել էր շուրջ 10 հազար անձնակազմ և մեծ թվով զինտեխնիկա: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը դատապարտեց տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող ադրբեջանական զորավարժության անցկացումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։

Ահա այս իրադարձությունների ֆոնին, երբ լուրջ մտավախություններ կային, որ ադրբեջանական կողմը կարող է զորավարժության քողի տակ ռազմական ինչ-որ սադրանքների դիմել կան նախադրյալներ ստեղծել ռազմական գործողություններ սկսելու համար, ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկում Արցախի դեմ:

Ի՞նչ կարող է սա նշանակել և ո՞րն է այս ակցիայի նպատակը: Ադրբեջանական կողմը փորձում է մեծացնե՞լ լարվածությունը կամ գուցե պարզապես ստուգում է հայկական պաշտպանական գծի ամրությո՞ւնը՝ ինչպես որ նախկինում արել է բազմաթիվ անգամներ:

Անդրադառնալով հարցին՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը ասում է, որ իր կարծիքով՝ ադրբեջանական կողմը նման քայլերով ստուգում է հայկական կողմի պաշտպանությունը: Փորձագետը չի կարծում, թե սա մարտական հետախուզում է, բայց, այդուհանդերձ, նաև չի բացառում Ադրբեջանի կողմից ապրիլյան սցենարի կրկնությունը:

https://armtimes.com/static/article/12/08/32/120832.jpg

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վլադիմիր Եվսեևն ասաց հետևյալը. «Ադրբեջանական կողմը ստուգում է հայկական կողմի պաշտպանությունը: Չեմ կարծում, թե այս դեպքում կարելի է խոսել մարտական հետախուզման մասին, քանի որ մարտական հետախուզումը ենթադրում է սպառազինության ավելի զանգվածային կիրառում: Ինչպես հիշում եք՝ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած հայտնի իրադարձություններին նախորդած շրջանում իրավիճակը շփման գծում ծայրաստիճան լարված էր, անհամեմատ ավելի շատ էին կրակում և գործի էին դրվել ոչ միայն նռնականետերն ու հրետանին, այլև նույնիսկ տանկային հրանոթներով էին կրակում: Եվ այդ իրադարձություններից մի քանի ամիս առաջ, դատելով լարվածության աստիճանից, արդեն պարզ էր, որ ամեն ինչ գնում է դեպի լուրջ ռազմական բախումներ: Իսկ այժմ, կարծում եմ, ավելի շատ գործ ունենք ուժային ճնշման էլեմենտի հետ, որը միաժամանակ զուգակցվում է պաշտպանության թեստավորմամբ»:

Այս համատեքստում ռազմական մեկնաբանը հիշեցնում է, որ 1950-53 թթ. Կորեական պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ հյուսիսկորեացիները հաջող մարտական հետախուզում են իրականացրել, որից հետո Կիմ Իր Սենը լայնածավալ հարձակման հրաման է տվել:

«Սադրանքները վտանգավոր են նրանով, որ ռազմական ինչ-որ հաջողությունից հետո (օրինակ՝ մարտական ինչ-որ հենակետի կամ բարձունքի գրավում) Ադրբեջանը կարող է գործի դնել ավելի լուրջ ուժեր, որոնք արդեն բացազատված և պատրաստ են մարտական գործողություններ սկսելու համար: Ուստի ցանկացած սադրանք շփման գծում հղի է հակամարտության էսկալացիայով: Բայց ձեր կողմից նշված ինֆորմացիան առայժմ չի վկայում այն մասին, թե Ադրբեջանը նպատակաուղղված պատրաստվում է նոր ռազմական գործողությունների: Ամեն դեպքում այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է էլ ավելի բարձրացնել զգոնությունը և ամենախիստ միջոցներով խափանել դիվերսիոն ներթափանցման յուրաքանչյուր փորձ: Բացի այդ, այս տեղեկությունը հարկավոր է տրամադրել ԵԱՀԿ Մինսկի խմբին և անել առավելագույնը՝ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա հրավիրելու համար»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը նեգատիվ գործոն է համարում այն, որ Ադրբեջանի տնտեսական վիճակի վատթարացման պայմաններում, որը, ի թիվս այլ խնդիրների, պայմանավորված է նաև ածխաջրածնային հումքի գների անկմամբ, երբ Ադրբեջանը ստիպված է նույնիսկ իր նավթային լցանավերը վաճառել Ուկրաինային, «արտաքին թշնամու» հարցի խաղարկումը կարող է կրկին արդիական դառնալ Բաքվի ռեժիմի համար:

Այսինքն՝ չի բացառվում, որ ալիևյան վարչակարգը կրկին կփորձի խաղարկել ղարաբաղյան խաղաքարտը՝ ինչպես արեց 2016 թվականին:

Մեր ճշտող հարցին ռազմական փորձագետ Եվսեևը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պոտենցիալ առումով դա հնարավոր է: Ես նշեցի գործոններ, որոնք մղում են դրան: Բայց այս պահին առկա տեղեկատվությունն առայժմ չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ հարձակման: Այդուհանդերձ, սա ավելի շատ նման է ուժային ճնշման փորձի՝ սեփական բանակցային դիրքերը բարելավելու նպատակով: Բայց սկզբունքորեն այն պայմանները, որոնք ձևավորվում են Բաքվում, Ադրբեջանի ղեկավարությանը մղելու են 2016 թ. ապրիլի իրադարձությունների կրկնության»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում